Մատչելի հղումներ

Թուրքիան պատրաստվում է լարված վերընտրությունների


Թուրքիան պատրաստվում է լարված վերընտրությունների
please wait

No media source currently available

0:00 0:01:55 0:00

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում եկող կիրակի օրը միլիոնավոր մարդիկ մասնակցելու են նոր քաղաքապետի ընտրություններին, քանի որ մարտ ամսին նախագահ Էրդողանի կուսակցությունը ներկայացնող թեկնածուի պարտությունից հետո ընտրական հանձնաժողովը չեղարկել էր ընտրությունների արդյունքը։

Ընտրություններում երկու գլխավոր մրցակիցները նորից Հանրապետական ժողովրդական կուսակցության 49-ամյա թեկնածու, Ստամբուլի շրջաններից մեկի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն է եւ Էրդողանի Արդարություն եւ զարգացում կուսակցությունից 63-ամյա Բինալի Յիլդիրիմը։ Վերջինս Թուրքիայի նախկին վարչապետն է եւ Էրդողանի վաղեմի աջակիցը։

Հիշեցնենք, որ մարտի 31-ի ընտրությունների արդյունքում ձայների փոքր տարբերությամբ Թուրքիայի խոշորագույն այս քաղաքում հաղթել էր ընդդիմության թեկնածում Իմամօղլուն, ինչը նշանակում էր, որ անցած 25 տարիների ընթացքում այս պաշտոնում էր ընտրվում մեկը, որը չէր ներկայացնում Արդարություն եւ զարգացում կուսակցությունը։ Սա մեծ ցնցում էր նախագահ Էրդողանի համար, որը մինչ ընտրությունները մեծապես աջակցել էր իր կուսակցության թեկնածուի ընտրարշավին։ Էրդողանի կուսակցությունն այնհուտեւ ներկայացրել էր 15 միլիոն ազգաբնակչություն ունեցող այս քաղաքի ընտրությունները բողոքարկելու դիմումներ, եւ Բարձրագույն ընտրական հանձնաժողովը որոշել էր չեղարկել ընտրությունների արդյունքը, չնայած Իմամօղլուն ապրիլի 17-ին արդեն իսկ հայտարարվել էր Ստամբուլի քաղաքապետ։

Հանրապետական ժողովրդական կուսակցությունը ընտրական հանձնաժողովի այս որոշումն անվանել է ՝՝բռնակալության դրսեւորում՛՛։

Հարցումները ցույց են տալիս, որ հունիսի 27-ին անցկացվելիք քվեարկությունը նորից գրանցելու է սուր պայքար։ Սուր պայքար է կանխատեսվում նաեւ Անկարայում ու այլ քաղաքներում, երբ Թուրքիան այս օրերին ապրում է տնտեսական անկում, իսկ քաղաքական բնագավառում հայտնվել է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ ընտրություն կատարելու ծանր իրավիճակի առջեւ։

XS
SM
MD
LG