Իսրայելի կառավարությունը վերանվանել է բնակավայրը «Թրամփ» ի պատիվ նախագահ Դոնալդ Թրամփի՝ այսպիսով իր երախտագիտությունը հայտնելով ԱՄՆ-ի նախագահին Գոքանի բարձունքները Իսրայելի տարածք ճանաչելու համար, որոնք Իսրայելը գրավել էր Սիրիայից 1967 թվականին:
Երկրի վարչապետ Բենջամին Նեթանյահուն օրերս հայտարարել է, որ Գոլանի բարձունքներն այսուհետ միշտ կլինեն Իսրայելի կազմում: Իսրայելի վարչակազմը հույս ունի, որ այս բնակավայրի վերանվանումը կհանգեցնի նոր զարգացումների Հոլանի բարձունքների շուրջ:
Նախագահ Թրամփը օրերս թվիթերյան գրառման միջոցով շնորհակալություն է հայտնել վարչապետ Նեթանյահուին և Իսրայելի պետությանը նման պատվի համար:
Սակայն ընդդիմադիր օրենսդիր Զվի Հաուսերը քննադատել է Թրամփի անունով բնակավայրի վերանվանումը՝ այն որակելով էժանագին քարոզչական քայլ:
Facebook Forum