Մեղադրանքը ընդունելուց հետո նա խուսափել է կալանավորումից: Վերջինիս մեղադրում էին 100 հազար ԱՄՆ դոլարի վատման մեջ սննդի մատակարարման ծառայությունից օգտվելու և ընդունված կարգը խախտելու համար:
Նրա փաստաբանները պնդում են, որ վերջինս անմեղ է և այս գործն ուղղված է ընդդեմ նրա ամուսնու: Սակայն ընդունելով մեղադրանքը Սառա Նեթանյահուն պարտավորվել է պետությանը վերադարձնել 12490 ԱՄՆ դոլար և վճարել 2777 դոլար տուգանք:
Սա առաջին դեպքը չէ, երբ վարչապետի տիկինը հայտնվում է սկանդալային իրավիճակում: 2016 թվականին դատարանը պարտավորեցրել է նրան 47000 ԱՄՆ դոլար վճարել իր նախկին սպասուհուն բարոյական վնասի փոխհատուցման համար, քանի որ վերջինս Սառա Նեթանյահուին էր մեղադրել իրեն վիրավորելու ու վատ վերաբերվելու մեջ:
Վարչապետ Նեթանյահուն ինքը ևս առերեսում է իրավական խնդիրների: Փետրվարին Իսրայելի գլխավոր դատախազը հայտարարել էր, որ ծրագրում է մեղադրանք առաջադրել Նեթանյահուին երեք գործերի առնչությամբ՝ նրան մեղադրելով կաշառք վերցնելու, պաշտոնը չարաշահելու ու ֆինանսական խարդախություններ իրականացնելու մեջ:
Facebook Forum