Մատչելի հղումներ

Պահանջ` պաշտոնից ազատելու Թրամփի խորհրդական Քոնուեյին


Պահանջ` պաշտոնից ազատելու Թրամփի խորհրդական Քոնուեյին
please wait

No media source currently available

0:00 0:01:00 0:00

ԱՄՆ-ի կառավարության վերահսկողական ծառայություններից մեկն առաջարկում է պաշտոնից ազատել նախագահ Դոնալդ Թրամփին ամենամոտը կանգնած խորհրդական Քելիանե Քոնուեյին` նրան մեղադրելով դաշնային կառավարության աշխատակից լինելուն զուգահեռ մի կուսակցության կողմից քաղաքական հարձակումներ իրականացնելու մեջ:

Գլխավոր փաստաբանական ծառայությունը նամակով տեղեկացրել է Սպիտակ տանը, որ Քոնուեյը պարբերաբար է խախտել այն օրենքը, որը սահմանափակում է քաղաքական գործունեություն ծավալելու գործադիր իշխանությունը ներկայացնող դաշնային կառավարության աշխատակիցների իրավունքները:
Ծառայությունը հայտարարում է, թե քանի որ Քոնուեյը պարբերաբար է խախտել այդ օրենքը, նա պետք է ազատվի դաշնային ծառայությունում իր պաշտոնից:
Սպիտակ տան փաստաբան Փեթ Քիփոլոնը հակադարձում է Գլխավոր փաստաբանական ծառայությանը, հայտարարելով, թե վերջինը հանդես է գալիս ‘’անարդար ու անհիմն մեղադրանքներով ընդդեմ նախագահի խորհրդականի’’:

Ասենք, որ Գլխավոր փաստաբանական ծառայության զեկույցի համաձայն, Քոնուեյն օրենքը ոտնահարել է հեռուստատեսային հարցազրույցների ժամանակ եւ սոցիալական ցանցերում ‘’նախագահի դեմոկրատ թեկնածուներին վիրավորելո”: Ըստ զեկույցի, եթե Քոնուեյը չպատժվի, այն վատ մի ուղերձ կհղի դաշնային կառավարության բոլոր ծառայողներին:

XS
SM
MD
LG