Մատչելի հղումներ

Պայթյուններ՝ Օմանի ծովածոցում


Պայթյուններ՝ Օմանի ծովածոցում
please wait

No media source currently available

0:00 0:01:18 0:00

Օմանի ծովածոցում նավթակիր երկու նավերում տեղի են ունեցել պայթյուններ, որից հետո օգնության հասած նավերն ազատել են երկու անձնակազմերի տասնյակ անդամների։

Իրանը հայտարարում է, թե Ճապոնիային պատկանող Kokuka Courageous անվանումը կրող նավից ազատել է անձնակազմի 21 անդամների եւ 23 անդամների՝ Նորվեգիային պատկանող Front Altair նավից։

ԱՄՆ-ը վիճարկում է Իրանի այս հայտարարությունը՝ պնդելով, որ ամերիկյան ուժերն են նավերից դուրս բերել անձնակազմերի որոշ անդամների։

Դեռեւս ճշտված չեն պայթյունների պատճառները, սակայն ուշագրավ է, որ դրանք տեղի են ունենում ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ լարվածության պայմաններում։

Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները հայտնում են, որ ՝՝Իրանն առնչություն չունի դեպքի հետ՛՛։ Նրանց խոսքերով, ինչ որ ուժեր փորձում են ապակայունացնել Իրանի ու միջազգային համայնքի միջեւ հարաբերությունները։

Նշենք, որ աշխարհում նավթարտահանման ամենախոշոր ուղու վրա այս դեպքը տեղի է ունենում Արաբական Միացյալ Էմիրությունների ափերին նավթակիր չորս նավերի վրա իրականացված հարձակումից մեկ ամիս անց։

Որեւէ երկիր կամ խմբավորում իր վրա չի վերցրել նախորդ հարձակման պատասխանատվությունը։ ԱՄՆ-ը այն ժամանակ մեղադրում էր Իրանին, ինչը Թեհրանը կտրականապես հերքում է։

XS
SM
MD
LG