Մատչելի հղումներ

Բալթիկ ծովում հունիսի 21-ին սկսվում են խոշոր զորավարժություններ


Բալթիկ ծովում հունիսի 21-ին սկսվում են խոշոր զորավարժություններ
please wait

No media source currently available

0:00 0:02:10 0:00

Հյուսիսային Եվրոպայում անցկացվող ամենախոշոր զորավարժություններից մեկը Բալթոփ անվանումը կրող ամենամյա ռազմախաղերն են, որոնք այս տարի սկսվելու են հունիսի 21-ին՝ ընդգրկելով 18 երկրների ռազմանավեր, երկու սուզանավ, 36 ռազմաօդանավ ու ավելի քան 8ՕՕՕ զինվորականներ։
Այս տարվա վարժությունները ղեկավարվում են ոչ թե Եվրոպայի մշտական շտաբի հրամանատարի կողմից, այլ ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Նորֆոքի բազայից։

Ինչպես Պենտագոնում ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի մշտական թղթակցին է ԱՄՆ-ի փոխծովակալ, Երկրորդ նավատորմի հրամանատար Ուուդի Լյուիսն ասում, փոքր նավատորմի ճկունությունն է այս տարի դրված որպես առաջնային նպատակ։

Երկրորդ նավատորմը իրականացնում է Ատլանտյան օվկիանոսի ու Արկտիկական հատվածի հսկողությունը։ Նավատորմը լուծարվել էր 2Օ11 թվականին՝ պաշտպանության բյուջեի կրճատումների արդյունքում, երբ այս հատվածները լուրջ պաշտպանության կարիք չունեին։

Սակայն ժամանակները փոխվեցին։ Ինչպես ամերիկացի զինվորական բարձրաստիճան հրամանատարներն են ասում, Ռուսաստանն այսօր այստեղ է սողոսկում այնպիսի արագությամբ, ինչը տեղի չի ունեցել Սառը պատերազմի ավարտից ի վեր որեւէ ժամանակ։ Մյուս կողմից Չինաստանն է, որը մեծացնում է իր ներկայությունն այս տարածաշրջանում։ Այդ պատճառով է ամերիկացի հրամանատարներից Թարա Գոլդոնն ասում, որ այստեղ ռազմանավերի ու ռազամօդանավերի գործողություններ իրականացնելիս, իրենք իրենց մտքում են ունենում Չինաստանն ու Ռուսաստանը։

Մտահոգությունը միայն ԱՄՆ-ի կողմից չէ, որ հնչում է։ ՆԱՏՕ-ն հիմնել է մի նոր հրամանատարություն՝ հակակշռելու համար Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածում ռուսական գործողությունները։ Եվ ինչպես ՆԱՏՕ-ի գերագույն հրամանարական անձնակազմի ղեկավար, Ֆրանսիայի օդային ուժերի գեներալ Անդրե Լանատան է ասում, նորաստեղծ հրամանատարական անձնակազմի նպատակն է համաշխարհային անկայունության այս պայմաններում ամրապնդել կապը Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրոպայի միջեւ։

Այսպիսով, երբ Երկրորդ նավատորմը վերակենդանացել է ու սկսել իր գործողությունները, նրա գործընկեր ՆԱՏՕ-ն ակնկալում է 2Օ21 թվականին ապահովել իր գործողությունների լիակատար կարողությունները։

XS
SM
MD
LG