Մատչելի հղումներ

Թրամփը հավելյալ զորքեր ուղարկեց Լեհաստան


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է հավելյալ ամերիկյան զորքեր ուղարկել Լեհաստան ՝ լեհ-ամերիկյան ռազմական համագործակցության պայմանագրի հիման վրա: Պայմանագիրը նախատեսում է նաև ամերիկյան զինատեսակների ավելի մեծ քանակի վաճառք Լեհաստանին:

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցելել է Միացյալ Նահանգներ, որտեղ նրան Սպիտակ տանն ընդունել է նախագահ Դոնալդ Թրամփը: Կողմերը ստորագրել են պայմանագիր ամերիկյան F-35 ռազմական օդանավերի վաճառքի մասին:

«Ուրախ էի լսել, որ Լեհաստանը հայտարարել է 32 ամերիկյան F-35 ռազմական օդանավեր գնելու մտադրության մասին»,- հայտարարեց նախագահ Թրամփը:

Այս գործարքի հետ մեկտեղ Թրամփը նշել , որ Լեհաստանի ամերիկյան ռազմակայանը կհամալրվի ամերիկացի 1000 զինծառայողներով, որոնք այստեղ կմիանան արդեն իսկ ծառայություն անցնող 4000 զինվորականներին:

Անցած տարի Լեհաստանն ԱՄՆ-ից գնել էր ամերիկյան հրետանային համակարգեր: Նախագահ Դուդան, ով իշխանության է եկել ազգայնական ուժերի աջակցության ներքո, ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնման քաղաքականություն է որդեգրել: Վերջինս անգամ խոստացել է ամերիկյան ռազմակայանն անվանել «Ֆորտ Թրամփ» անունով: Հիմնական նպատակն է ՝հակազդել ռուսական հնարավոր ոտնձգությանը:

Լեհաստանի ըտնդդիմությունը կոչ է արել նախագահ Թրամփին ուշադրություն դարձնել երկրում իշխանության կողմից ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարման հարցին: Իրավապաշտպանները Լեհաստանում արձանագրում են անկում այս ասպարեզներում, սակայն նախագահ Թրամփն ընդգծել է, որ նա չունի մտավախություններ այս առիթով:

Facebook Forum

XS
SM
MD
LG