Մատչելի հղումներ

Գոլունովի գործը կասեցվել է


Ըստ Լրագրողներն առանց սահմանի կազմակերպության՝ Ռուսաստանը մամուլի ազատության առումով աշխարհում 149-րդն է: Համեմատության կարգով նշենք, որ ԱՄՆ զբաղեցնում է 48-րդ հորիզոնականը: Լրագրող Գոլունովի շուրջ իրավիճակն ընդգծում է, թե որքան դժվար է հանդիսանալ ընդդիմադիր լրագրող Ռուսաստանում

՝՝Մեդուզա՛՛ լրատվամիջոցի լրագրող Իվան Գոլունովի դեմ առաջադրված մեղադրանքները մեծ բողոքի ալիք բարձրացրեցին մամուլի միջոցների շրջանում: Գոլունովին մեղադրում էին իր տանը թմրանյութերի լաբորատորիա ունենալու մեջ: Սակայն իրավապահներն ի վերջո ստիպված եղան կասեցնել Գոլունովի գործը:

Գոլունովը հայտնի է Մոսկվայի իշխանությունների շրջանում կոռուպցիայի վերաբերյալ հրապարակումներով: Նա անդրադարձել է բազաթիվ թեմաների Ռուսաստանում հուղարկավորության կազմակերպման ոլորտում իրականացվող իրավախտումներից մինչև Մոսկվայի քաղաքապետարանում առկա կոռուպցիայի հարցերը:

«Հիմարություն է կարծել, որ այն մարդն, ով գրում է կոռուպցիայի մասին, կարող է տանը ունենալ թմրամիջոցներ պատրաստող լաբորատորիա»,- ասում է ցուցարար Եվգենի Բերգրը:

Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը հայտարարել է, որ Գոլունովի վրայից հանվել են բոլոր մեղադրանքները, իսկ նրա կալանավորման մեջ ներգրավված ոստիկանները ժամանակավորապես հեռացվել են ու նրանց գործողությունների նկատմամբ իրականցվում է ներքին հետաքննություն։

Գոլունովի գործի կասեցմանը նախորդել էին ռուսական մամուլի աննախադեպ բողոքի ակցիաներն ընդդեմ իրավապահների գործողությունների: Գոլունովի փաստաբանները պնդում էին, որ լրագրողի ձերբակալությունը իրականացվել է կոպիտ խախտումներով:

Facebook Forum

XS
SM
MD
LG