Մատչելի հղումներ

Թրամփն ուզում է հանդիպել չին պաշտոնակցին, որը սակայն պատասխան դեռ չի տալիս


Թրամփն ուզում է հանդիպել չին պաշտոնակցին, որը սակայն պատասխան դեռ չի տալիս
please wait

No media source currently available

0:00 0:01:17 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է սակագներ սահմանել Չինաստանից ներկրվող եւս 325 միլիարդ դոլարի համարժեք ապրանքների վրա, եթե չինացի իր պաշտոնակից Սի Ծին Պինը նոր բանակցություններ իր հետ չսկսի այս ամսվա վերջին։ Թրամփն ասում է, թե ակնկալում է չին պաշտոնակցին հանդիպել Ճապոնիայի Օսակա քաղաքում այս ամսվա վերջին անցկացվելիք Մեծ քսանյակի գագաթաժողովի շրջանակներում, չնայած Պեկինը մինչ այժմ հրապարակայնորեն այս մասին հայտարարությամբ հանդես չի եկել։
Հիշեցնենք, որ նոր սակագների մասին խոսք է գնում այն ժամանակ, երբ բարձր սակագներն արդեն իսկ ուժի մեջ են մտել չինական 2ՕՕ միլիարդ դոլարի արժողությամբ ներկրումների վրա։

Սակայն աշխարհի երկու խոշորագույն տնտեսություններն ունեցող երկրների միջեւ ամիսներ շարունակված առեւտրային հարցերով բանակցությունները ներկայումս հայտնվել են փակուղային իրավիճակում։ Վաշինգտոնը մեղադրում է Պեկինին այն բանի մեջ, որ վերջինս հետ է կանգնում մի քանի պայմաններից, որոնց շուրջ ԱՄՆ-ը կարծում էր կայացվել էր համաձայնություն։ Մի բան, որ Չինաստանը հերքում է։
Ինչպես Չինաստանի արտգործնախարարության խոսնակն է ասել, ՝՝Մենք առեւտրային պատերազմ չենք ուզում, սակայն չենք էլ վախենում նման պատերազմում կռվելուց՛՛։


XS
SM
MD
LG