Մատչելի հղումներ

Արդյո՞ք անվտանգ են չինական դրոնները


Արդյո՞ք անվտանգ են չինական դրոնները
please wait

No media source currently available

0:00 0:01:38 0:00

Կալիֆորնիայի Ֆրեմոնթ քաղաքում խուլ մի երեխայի հնարավոր եղավ փրկել մասնավորապես ինֆրակարմիր տեսախցիկներով զինված անօդաչու թռչող մի սարքի միջոցով, որը մթության մեջ հայտնաբերեց տղային։ Չինական DJI մակնիշի այս սարքն անգնահատելի տեղեկություններ է հաղորդում փրկարարներին, ընկերություն, որն այսօր հայտնի է ամբողջ աշխարհում։
Ֆրեմոնթի հրշեջ ծառայության բաժանմունքի ղեկավար Ջեֆ Քլեւենը բարձր է գնահատում դրոնների դերը մեր կյանքի տարբեր ոլորտներում ու հատկապես՝ փրկարարական աշխատանքներում։

Սակայն չինական արտադրության տեխնոլոգիական միջոցների նկատմամբ անվստահությունը շարունակում է աճել։ Այս պարագայում եւս, ԱՄՆ-ի ներքին գործերի նախարարությունը նախազգուշացրել է, որ չինական արտադրության անօդաչու սարքերը կարող են ԱՄՆ-ից տվյալներ փոխանցել Չինաստան։ Մեղադրանք, որն ընկերությունը հերքում է։

Հրշեջ ծառայության պատասխանատուն բացատրում է, որ իրենք ունեն իրենց տվյալները գաղտնի պահելու միջոցներ ու շեշտում է այն հանգամանքը, որ տվյալներն իրենք միմյանց են փոխանցում առանց համացանցի օգնության։ ՝՝Մենք մեր համակարգն ունենք՛՛, ասում է նա։
DJI-ի պաշտոնատար անձանցից Ռոմեո Դուրշերի խոսքերով, ԱՄՆ-ում հասարակական անվտանգության հարցերով զբաղվող մոտ 1ՕՕՕ ծառայություն է կիրառում այս ընկերության արտադրանքը։ ՝՝Եվ երբ ԱՄՆ-ում սկսեցին մտահոգություն հայտնել դրոնների հետ կապված, մեր ընկերությունն ավելացրեց թռչող սարքերի անվտանգության ու տվյալների վերահսկման համակարգը՛՛, ասում է նա։


Ու մինչ կպարզվի, թե արդյոք այս դրոններն ունեն կամ չունեն գաղտնի տվյալներ փոխանցելու կարողություններ, հրշեջ ծառայությունը շնորհակալ է, որ ունի նման սարքեր։ Այն հույս ունի, որ թռչող այս սարքերը մի օր կունենան թունավոր նյութեր հայտնաբերելու զգայակներ, ինչը թույլ կտա փրկարարներ ուղարկել, մինչեւ դրոնը կճշտի տեղանքի հնարավոր վտանգի չափը։
՝՝Այնպես որ, այս դրոնները շատ կարեւոր են մեր աշխատանքների համար՛՛, ասում են հրշեջ ծառայության պատասխանատուները։


Խոսքը մարդկային կյանք փրկող տեխնոլոգիական միջոցի մասին է, որը կասկածի տակ է հայտնվում տեխնոլոգիապես զարգացած գերհզոր երկու պետությունների միջեւ մրցակցության պայքարում։

XS
SM
MD
LG