Մատչելի հղումներ

Ռուսական մամուլի աննախադեպ միասնությունը Գոլունովի պաշտպանության հարցում


ՌԴ շարունակվում են բողոքի ակցիաներն ընդդեմ լրագրող Իվան Գոլունովի ձերբակալության: Ռուսական երեք առաջատար թերթեր Վեդոմոստի, Կոմերսանտն ու ՌԲԿ լույս են տեսել միևնույն գլխավոր էջով՝ «Ես/Մենք բոլորս Իվան Գոլունով ենք»՝ ի նշան բողոքի, ինչպես նրանք նշում են , Գոլունովի դեմ առաջադրված կեղծ մեղադրանքների

Գոլունովը չի ընդունում մեղադրանքները: 36 ամյա լրագրողը հայտնի է իր հրապարակումներով Մոսկվայի քաղաքային իշխանությունների շրջանում առկա կոռուպցիայի մասին:

Ռուսաստանում ընդդիմադիր լրագրողների նկատմամբ ճնշումները սկսվել են դեռևս 1990-ականներին, որոնք ուղեկցվել են բռնությամբ, սպանություններով կամ սպառնալիքներով:

Սակայն Գոլունովի նկատմամբ հալածանքն ու առաջադրված մեղադրանքների բնույթը համախմբեց լրագրողական դաշտը: Վերջիններիս միասնությունն աննախադեպ է: Այս զարգացումներն ընթանում են նախագահ Պուտինի վարկանիշի անկման ժամանակահատվածում:

«Երկրում հարուցված են շատ քրեական գործեր քաղաքական դրդապատճառներով: Մեղադրվում են անմեղ մարդիկ, և Գոլունովի գործը ցույց է տալիս, որ Ռուսաստանում չկա մամուլի ազատություն: Հույս ունեմ կշարունակենք աջակցել տնային կալանքի տակ գտնվող Իվանին»,- ասում է Վերա անունով լրագրողը:

Ոստիկանությունը նշում է, որ թմրանյութեր է հայտնաբերել Գոլունովի ուսապարկում: Նրան սպառնում է 10-20 տարվա ազատազրկում:

Ի պաշտպանություն Գոլունովի, արտահայտվել են նաև մի շարք հայտնի դեմքեր և պետական լրատվամիջոցների առաջատար լրագրողներ: Շաբաթ օրը ՌԴ դատարանը մերժել է Գոլովինին կալանավորելու միջնորդությունը և որոշել վերջինիս ենթարկել երկու ամսվա տնային կալանքի: Դատարանի որոշումը աննախադեպ էր իր բնույթով:

Պետական հեռուստաընկերությունը եթեր է տրամադրել ոստիկանությանը, որտեղ վերջիններս պաշտպանել են իրավապահների գործողությունները: Միևնույն ժամանակ նույն հեռուստաընկերությունը ընդգծել է, որ անհրաժեշտ է ստուգել իրավապահների գործողությունների օրինականությունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG