Մատչելի հղումներ

Նեչիրվան Բարզանին դարձավ Իրաքի Քրդստանի նախագահ


Իրաքի ինքնավար Քրդստանի շրջանի վարչապետ Նեչիրվան Բարզանին երկուշաբթի օրը ստանձնել է նախագահի պաշտոնը: Այն զբաղեցրած չէր 2017 թվականից ի վեր, երբ նորընտիր նախագահի մերձավոր բարեկամը հեռացավ այս պաշտոնից անկախության հանրաքվեից հետո:

Քրդական շրջանի նախագահի երդման արարաողությանը ներկա էին Իրաքի նախագահ Բարհամ Սալիհը, խորհրդարանի խոսնակ Մոհամեդ ալ Հալբուսին և այլ բարձրաստիճան և օտարերկրյա պաշտոնյաներ:

Հիշեցնենք, որ այս պաշտոնը ստեղծվել է 2005 թվականին, որը զբաղեցնում էր Մասուդ Բարզանին: Բարզանի կրտսերը, ում ղեկավարած Քրդստանի դեմոկրատական կուսակցությունը հաղթել է 8 ամիս առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում, նախագահ է ընտրվել նոր խորհրդարանի կողմից:

Քվեարկությունը բոյկոտի է ենթարկել Քրդստանի հայրենասիրական միություն կուսակցությունը, որը դեմոկրատների հիմնական մրցակիցն է: Երկու կուսակցությունները քաղաքական պայքար են մղում դեռեւս Սադամ Հուսեյնի ժամանակներից, իսկ ԱՄՆ-ի ներխուժումից հետո ընկած ժամանակաշրջանում կիսում են իշխանությունը: Հետագայում պաշտոնների բաշխման հարցում վերջիններս ունեցել են լուրջ հակասություններ:

Facebook Forum

XS
SM
MD
LG