Մատչելի հղումներ

Ո՞վ է Մեծ Բրիտանիյի հաջորդ առաջնորդը


Ջերեմի Հանթը դիտարկվում է որպես հեռացող վարչապետ Թերեզա Մեյի հիմնական փոխարինող այդ պաշտոնում: Վերջինս հայտարարել է, որ վարչապետ դառնալու դեպքում Մեծ Բրիտանիան դուրս կբերի ԵՄ կազմից առանց համաձայնագրի՝ հույս ունենալով, որ ամեն դեպքում դաշինքը կաշխատի նոր առաջնորդի հետ

«Մեր ձախողումը Բրեքզիթի իրականացման հարցում դժվար կացության մեջ դրեց մեր երկիրն ու կուսակցությունը: Իմ ղեկավարության ներքո կառաջնորդվենք մեկ Ճշմարտությամբ՝ առանց Բրեքզիթի չի լինի պահպանողական կառավարություն և, թերևս, Պահպանողական կուսակցություն»,- հայտարարել է Հանթը:

Նա համուզմունք է հայտնել, որ իր քաղաքական ուժը կցուցաբերի համապատասխան կամք՝ իրականացնելու Բրեքզիթը: Նա վստահություն հայտնեց, որ հանրաքվեի միջոցով հաստատված Բրեքզիթի իրականացումն առաջ կմղի իր երկիրը:

Հանթը անդրադարձավ նաև արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտներին, մասնավորապես Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերություններին:

«Ագրեսիվ Ռուսաստանի և ավելի ավտորիտար Չինաստանի հետևանքով ես խոստանում եմ ավելացնել մեր Համախառն ներքին արտադրանքի՝ պաշտպանության ծախսերին ուղղված մասնաբաժինը՝ զուգահեռ կատարելով մեր 0,7 տոկոսի օգնության պարտավորությունը»,- հայտարարել է Հանթը:

Հանթի ելույթին ներկա պաշտպանության նախարար Փենի Մորդաունթն ընգծել է, որ Պահպանողական կուսակցության հաջորդ առաջնորդը պետք է իրականացնի Բրեքզիթը, վերականգնի կառավարության վարկանիշը և դիմադրի այն բոլոր մարտահրավերներին , որոնց առջև կանգնած է Մեծ Բրիտանիան: Պաշտպանության նախարարն իր աջակցությունն է հայտնել Ջերեմի Հանթի թեկնածությանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG