Ղազախստանի ոստիկանությունը 500 անձանց է ձերբակալել, որոնք մասնակցել են կիրակի օրն անցկացված նախագահական ընտրություններն անօրինական համարող բողոքի ցույցերին:
Ցուցարարները բողոքի ակցիայի ընթացքում վանկարկելել ‘’ամոթ’’ բառը` հորդորելով ոստիկաններին չենթարկվել իրենց ձերբակալելու հրամանին եւ ‘’միանալ ժողովրդին’’:
Պաշտոնական աղբյուրների համաձայն, բախումների ընթացքում նաեւ երեք ոսիտիկան է վիրավորվել:
Ընտրություններին հաջորդած հասարակական հարցումները ցույց են տվել, որ պաշտոնաթող նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի ընտրած թեկնածուն ու ժամանակավոր նախագահ Քասիմ Ջոմարթ Թոքաեւը ստացել է ձայների առնվազն 70 տոկոսը եւ պարտության մատնել մյուս վեց թեկնածուներին:
Հիշեցնենք, որ Նազարբաեւի անսպասելի պաշտոնաթողությունը մարտ ամսին զարմանքի պատճառ դարձավ, որը Ղազախստանը կառավարել էր դեռեւս խորհրդային տարիներից ի վեր:
Չնայած նավթի ու գազի հսկայական պաշարների արդյունքում Ղազախստանը տնտեսապես ծաղկել է, երկրում մարդու իրավունքները Նազարբաեւի օրոք եղել են խղճուկ վիճակում, երկիր, որտեղ ճնշումների է ենթարկվել ազատ խոսքը, փակվել են անկախ գրեթե բոլոր լրատվամիջոցները:
Ընդդիմությունը կոչ էր արել բոյկոտել ընտրությունները, հայտարարելով, որ այն չէր կարող լինել ո՛չ ազատ ո՛չ էր արդար: Նրանց խոսքերով, ընտրությունները եղել են անօրինական եւ իշխանությունը մի ինքնակալ ղեկավարից մյուսին հանձնելու գործողություն: