Մատչելի հղումներ

Ռուսաստանում՝ հետաքննող լրագրող, թե՞ նարկոդիլլեր


«Մեդուզա» անկախ լրատվական կայքի լրագրող Իվան Գոլունովի նկատմամբ առաջ քաշված մեղադրանքների դեմ բողոքի դուրս եկած որոշ լրագրողներ եւս ձերբակալվել են

Ռուսաստանի իրավապահները ձերբակալել են հետաքննող լրագրող Իվան Գոլունովին՝ նրան մեղադրելով թմրանյութերի շրջանառության մեջ: Վերջինս «Մեդուզա» անկախ լրատվական կայքի հետաքննող լրագրող է:

Այժմ նրան սպառնում է 10-20 տարվա ազատազրկում: Ոստիկանության մամլո խոսնակ ը հայտնել է, որ բերման ենթարկված 36-ամյա անհայտ երիտասարդի մոտ հայտնաբերվել են 5 տուփ մեֆեդրոն տեսակի թմրամիջոց:

Լրագրողի ձերբակալման դեմ բողոքի դուրս եկած աջակիցներն ու գործընկերները հավաստում են, որ Գոլունովի կալանավորման հիմքում վերջինիս մասնագիտական գործունեությունը: Իր հրապարակումներում վերջինս անդրադառնում էր բազմաթիվ ոլորտներում կոռուպցիոն դրսևորումների:

Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը զգուշացրել է, որ այս ձերբակալությունը կարող է հստակ ազդակ հանդիսանալ Ռուսաստանում հետաքննող լրագրողների դեմ ճնշումների ուժեղացման:

Մոտ հարյուր լրագրողներ և ցուցարարներ հավաքվել էին ուրբաթ օրը Մոսկվայի ոստիկանության կենտրոնակայանների մոտ՝ ի նշան բողոքի ընդդեմ Գոլունովի կալանավորման: Բողոքի ցույցը իրենից ներկայացնում էր մեկ հոգանոց պիկետ, որն անցկացնելու համար Ռուսաստանում չի պահանջվում իշխանությունների թույլատրությունը:

Ոստիկանությունը կարճ ժամանակով բերման է ենթարկեց մի շարք լրագրողների, որոնց թվում էին նաև հայտնի դեմքեր: Մեդուզա լրատվամիջոցի ներկայացուցիչները պնդում են, որ Գոլունովը նախքան կալանավորումը ստանում էր սպառնալիքներ եւ որ սա վրեժխնդրության ձև է կապվածԳոլունովի մասնագիտական պարտականությունների կատարման հետ:

Նախագահ Վլադիմիր Պուտինի կառավարման տարիներին Ռուսաստանում լռեցվել են գրեթե բոլոր անկախ լրատվամիջոցները: Այսօր շարունակում են գործել հատուկենտ ընդդիմադիր մամուլի միջոցներ, որոնց թվում է նաև Մեդուզա կայքը: Այն գործում է Ռուսաստանից դուրս ՝ Լատվիայի տարածքում, սակայն գործակալության որոշ լրագրողներ շարունակում են բնակվել Ռուսաստանում:

Facebook Forum

XS
SM
MD
LG