Մատչելի հղումներ

Մեքսիկան փորձում է խուսափել ամերիկյան սակագներից


Մեքսիկան փորձում է խուսափել ամերիկյան սակագներից
please wait

No media source currently available

0:00 0:01:54 0:00

Միացյալ Նահանգները ստիպում է Մեքսիկային անել ավելին` կենտրոնամերիկյան երկրներից դեպի ԱՄՆ ուղղություն վերցնող միգրանտների հոսքը կասեցնելու համար: Հակառակ դեպքում երկուշաբթի օրվանից ուժի մեջ կմտնեն մեքսիկական ապրանքների վրա նախագահ Թրամփի սահմանած 5 տոկոսի սակագները:

ԱՄՆ-ի փոխանախագահ Մայք Փենսն ասել է, թե ընթացիկ շաբաթ Մեքսիկայի հետ այս հարցով անցկացված բանակությունները եղել են կառուցողական, որոնք կենտրոնացել են Գվատեմալայից, Հոնդուրասից ու Էլ Սալվադորից հազարավոր միգրանտների հոսքը կանգնեցնեու խնդրի վրա:
Նրա խոսքերով, կան գործողություններ, որոնք Մեքսիկան կարող է կատարել: ‘’Մենք նրանց մեր կողմից ներկայացրել ենք ծրագրեր եւ արդեն նկատվում է խրախուսիչ մոտեցում’’, ասել է Փենսն ու ավելացրել, թե ամենավերջում նախագահ Թրամփը պետք է որոշի, արդյոք Մեքսիկան իրականացրել է գոհացուցիչ քայլեր, որոնց արդյունքում Ամերիկան կփոխի իր դիրքորոշումը, թե ոչ:

‘’Բայց այս պահի դրությամբ, սակագներն ուժի մեջ են մտնելու երկուշաբթի օրվանից’’, ասել է նա:
‘’Վաշինգտոն փոսթ’’ օրաթերթի համաձայն, այժմ քննարկվում է մի գործարք, ըստ որի Մեքսիկան պետք է կտրուկ կերպով ավելացնի Գվատեմալայի հետ սահմանին իր սահմանապահների թիվը` թույլ չտալու համար նոր միգրանտների հոսք դեպի իր տարածք: Ըստ նույն թերթի, Մեքսիկան ու ԱՄՆ-ը կարող են վերանայել փախստականության մասին այս տարածաշրջանում գործող օրենքները եւ գալ համաձայնության, որ Մեքսիկայի տարածք մուտք գործած միգրանտները պետք է ապաստան խնդրեն Մեքսիկայում, այլ ոչ թե այս երկրի տարածքով հասնեն ԱՄՆ:
Թրամփն ասել է, որ եթե գործարք չկնքվի, հինգ տոկոսի սակագները մինչեւ հոկտեմբեր ամիսը կհասցվեն 25-ի:

Մի շարք կոնգրեսականներ, այդ թվում հանրապետականներ, ասել են, թե օրենսդրությամբ կփորձեն կասեցնել սակագներ հաստատելու Թրամփի ջանքերը:

XS
SM
MD
LG