Մատչելի հղումներ

Չինաստան-Ռուսաստան փոխըմբռնման նոր մակարդակ


Օրերս Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ժամանել էր Ռուսաստան: Այցի ընթացքում Չինաստանի առաջնորդը պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներ է ունեցել նախագահ Պուտինի հետ և մասնակցել Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովի աշխատանքներին

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն այցելել է Ռուսաստան՝ իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու ու Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովին մասնակցելու համար:

Ռուսաստանի եւ Չինաստանի առաջնորդները տնտեսական համաժողովի աշխատանքային ծրագրի ավարտից հետո շարունակել են ոչ պաշտոնական շփումները: Երկրի ղեկավարները Նևա գետի երկայնքով ջրային զբոսանք են կատարել, կանգ առել պատմական «Ավրորա» հածանավի մոտ, իսկ այնուհետև այցելել Էրմիտաժի թանգարան:

Նախքան Սանկ-Պետերբուրգ ժամանելը Մոսկվայում Ռուսաստանի ու Չինաստանի նախագահներն այցելել են Մոսկվայի կենդանաբանական այգին: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Չինաստանը երկու պանդաներ է նվիրել կենդանաբանական այգուն, որն ըստ չինական «պանդային» դիվանագիտության ավանդույթների՝ տրվում է ի նշան հարգանքի ու երկու երկրների միջև փոխըմբռնման բարձր մակարդակի:

Մոսկվայում Սի Ցզինպինի պատվին Կրեմլում կազմակերպվել էր ընդունելություն, որից հետո Ռուսաստանի ու Չինաստանի ղեկավարներն այցելեցին Ռուսաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները բոյկոտել են Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովը, որի աշխատանքներին չի մասնակցելն նույնիսկ ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը։ Բոյկոտի պատճառներից է փետրվարին Ռուսաստանում ամերիկացի խոշոր ներդրող Մայքլ Քալվինի ձերբակալությունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG