ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հունիսի 5-ին հանդիպել է Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Նյու Ջերսի նահանգի դեմոկրատ կոնգրեսական Թոմ Մալինովսկիի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպան Ներսեսյանը Թոմ Մալինովսկիին ամփոփ ներկայացրել է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացի և տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ վերջին զարգացումները: Կողմերը քննարկել են նաև հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա դինամիկային առնչվող հարցեր։
Դեսպան Ներսեսյանն ու Թոմ Մալինովսկին անդրադարձել են նաև միջխորհրդարանական կապերին` ընդգծելով միջխորհրդարանական դիվանագիտության ներուժի օգտագործումը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում: