Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունները վերսկսելու ճանապարհը հարթ չի թվում


Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունները վերսկսելու ճանապարհը հարթ չի թվում
please wait

No media source currently available

0:00 0:01:56 0:00

ԱՄՆ-ի նախագահն ասում է, թե այն լուրերը, ըստ որոնց Հյուսիային Կորեայում մահապատժի են ենթարկել ԱՄՆ-ում այդ երկրի գլխավոր բանագնացին վերջին ձախողված բանակցություններից հետո, իրականությանը չեն համապատասխանում։ Նա նաեւ հայտնում է Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու շուրջ Կիմ Չան Ընի հետ բանակցությունները վերսկսելու հարցում լավատեսություն։

՝՝Կարծում եմ, մենք երկուսս էլ ուզում ենք, որ ի վերջո կնքվի գործարք մեր միջեւ՛՛, ասել է Թրամփը։

Սինգապուրում կողմերի միջեւ համաձայնագրի ստորագրումից ուղիղ մեկ տարի անց Հյուսիսի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ եթե Վաշինգտոնը չփոխի իր դիրքորոշումը, համաձայնագիրը կվերածվի ՝՝թղթի կտորի՛՛։

Հիշեցնենք, որ Վիետնամում այս տարվա փետրվարին Կիմի ու Թրամփի միջեւ անցկացված հանդիպումն ավարտվեց անարդյունք, երբ կողմերը համաձայնության չեկան, թե ինչպես են Հյուսիսի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները մեղմվելու Հյուսիսի միջուկային ծրագիրը կասեցնելու գործընթացին զուգահեռ։ Այսինքն՝ որ քայլն է նախորդելու ու հաջորդելու մյուսին։

Ինչպես փորձագետներն են նկատում, այդ օրից ի վեր Հյուսիսային Կորեան հիմնականում պահպանում է լռություն։

Սկոտ Սնայդերի խոսքերով, քանի որ ԱՄՆ-ը ու Չինաստանն այսօր զբաղված են առեւտրային հակամարտությամբ, միմյանց միջեւ հարաբերություններում ստվերի տակ է ընկնում Հյուսիսային Կորեայի խնդիրը։ Այսինքն՝ ավելի դժվար է դառնում Հյուսիսային Կորեայի խնդիրը Չինաստանի օգնությամբ լուծելու եղանակը։

Իսկ Հյուսիսի առաջնորդ Կիմ Չան Ընը ու նրա դիվանագիտական հաջորդ քայլերը մնում են որպես հանելուկ։ Այս երկրում շատ հայտնի ՝՝Մեծ զանգվածային մարմնամարզության եւ գեղարվեստական կատարումների՛՛ մրցաշարը դադարեցնելու մասին Կիմի անսպասելի որոշումը մեկ անգամ եւս ապացուցում է, թե որքան անկանխատեսելի են Հյուսիսի առաջնորդի որոշումները, քայլերը եւ հենց ինքը՝ Կիմ Չան Ընը։

XS
SM
MD
LG