Մատչելի հղումներ

Դեմքը ճանաչող սարքերի դրական ու բացասական կողմերը


Դեմքը ճանաչող սարքերի դրական ու բացասական կողմերը
please wait

No media source currently available

0:00 0:01:41 0:00

Աշխարհի մի շարք երկրներում են կիրառում դեմքը ճանաչող տեխնոլոգիական միջոցներ, մի բան, որն ԱՄՆ-ի որոշ շրջանակներում մտահոգություն է առաջ բերում։ Կոնգրեսական Էլիջահ Քամինգզի խոսքերով, այս միջոցը տարածվում է շատ մեծ արագությամբ, սակայն՝ առանց երաշխիքների։

Երեքշաբթի օրն անցկացված լսումների ժամանակ օրենսդիրներն ուզում էին իմանալ, թե ինչպես են իրավապահ մարմինները ձեռք բերել մարդկանց վարորդական իրավունքի ու անձնագրերի նկարները, երբ այդ մարդիկ տվյալ փաստաթղթերը ստանալիս չեն տվել իրենց լուսանկարները Հետաքննությունների դաշնային բյուրոյին փոխանցելու համաձայնություն։
Սակայն ինչպես Հետաքննությունների դաշնային բյուրոյի արդարադատության հարցերով բաժնի մամլո խոսնակն է ասում, իրենք համոզված են, որ այս լուսանկարներն ունենալու հանգամանքը շատ է օգնում իրավապահ մարմիններին ու դաշնային գործակալություններին հանցագործությունների դեմ իրենց պայքարում։
Մարդկանց գաղտնիության իրավունքի պաշտպան խմբերը գոհ են Կոնգրեսում անցկացված լսումների ընթացքից, այն համարելով թափանցիկության դրսեւորում։

Տեխնոլոգիա եւ ազգային անվտանգություն ծրագրի ղեկավարներից Կարա Ֆրեդերիկի խոսքերով, դեմքի ճանաչման համակարգի կիրառման հարցով իրենք զրույցներ ունենում են մարդկանց հետ։ Նա սա համարում է այս սարքերն ու ծրագրերը կիրառության մեջ դնելու առաջին քայլերից մեկը։
Սակայն փաստն այն է, որ տեխնոլոգիական այս միջոցը թույլտվություն չի վերցնում ո՛չ նկարները ստանալիս, ո՛չ էլ այդ փաստաթղթերի տվյալներն այլ գործակալությունների հանձնելուց առաջ։ Այդ պատճառով է, որ դրա կիրառումը մի կողմից նպաստում է հանցագործությունների արագ բացահայտմանը, մյուս կողմից՝ կարող է վերածվել Ամերիկացիների քաղաքացիական իրավունքները ոտնահարելու միջոցի։

XS
SM
MD
LG