Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ղեկավարներն ուզում են կնքել առեւտրային գործարք


ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ղեկավարներն ուզում են կնքել առեւտրային գործարք
please wait

No media source currently available

0:00 0:01:35 0:00

Լոնդոնում հազարավոր անձինք շարունակում էին բողոքի ցույցերն ընդդեմ ԱՄՆ-ի այստեղ գտնվող նախագահ Դոնալդ Թրամփի։
Մի մասի բողոքն ուղղված է կլիմայական փոփոխությունների հարցում Թրամփի քաղաքականության դեմ։ Մի մասը պահանջում է, որ Թրամփը ցուցաբերի հարգանք մարդկանց նկատմամբ, հանդուրժողականություն ու հրաժարվի խտրական մոտեցումներից։
Կանանց խմբերն էլ բողոքում են կանանց իրավունքների նկատմամբ Թրամփի վարչակազմի քաղաքականության դեմ։

Սակայն անցյալ տարվա այցի համեմատ, երբ փողոց էր դուրս եկել ավելի քան 1ՕՕ հազար մարդ, այս անգամ ցուցարարների թիվը շատ ավելի փոքր է։ Կազմակերպիչները դա բացատրում եմ աշխատանքային օր լինելու ու անձրեւ տեղալու հանգամանքով։
Ինքը՝ Թրամփը ցուցարար չի տեսնում, ու ասում է, թե զգում է բրիտանացիների ՝՝հսկայական սերն ու հարգանքը՛՛։

Ինչ վերաբերում է բանակցություններին, Թրամփն ասել է, թե ինքը տեսնում է երկկողմ առեւտրային գործարքի լավ հեռանկար։ Նա հույս ունի առեւտրի ծավալները կրկնապատկել ու նույնիսկ եռապատկել։
Վարչապետ Թերեզա Մեյը, որն ուրբաթ օրը թողնում է վարչապետի պարտականությունները Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիան դուրս բերելու հարցում համաձայնույթան չգալու պատճառով, նույնպես կարեւորում է ԱՄՆ-ի հետ երկկողմ առեւտրային պայմանագիրը։
Սակայն տնտեսական վերլուծաբանները գտնում են, որ մեծ չէ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի միջեւ առեւտրային գործարք կնքելու հավանականությունը։

Ինչպես նրանցից Ջեյքոբ Պարակիլասն է ասում, ՝՝Այսօր, երբ Բրեքզիթի հարցում առկա է անորոշությունը, ԱՄՆ-ի հետ առեւտրային գործարքը չի կարող լինել որոշակի՛՛։

Բրեքզիթի կողմնակից Թրամփն իր այս այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Բրեքզիթի կողմնակից Նայջըլ Ֆարաջի հետ, որը լինելով Մեյի սուր քննադատը, վարչապետի երկու գլխավոր թեկնածուներից մեկն է։

Իսկ չորեքշաբթի օրը Թրամփը մասնակցում էր Դաշնակից ուժերի կողմից Նորմանդիայում գերմանական զորքերի դեմ սկսված ռազմական գործողությունների 75-րդ տարեդարձին նվիրված արարողությանը։


XS
SM
MD
LG