Մատչելի հղումներ

Ինչպես են ազդում սահմանային նոր սակագներն ամերիկյան ու մեքսիկական տնտեսությունների վրա


Մեքսիկական ապրանքների նկատմամբ սահմանային վճարումների բարձրացումը ազդում է երկու երկրների տնտեսությունների վրա, նշում են կողմերը: Նախագահ Թրամփը բարձրացրել է սակագները, որպեսզի ստիպի  Մեքսիկային համագործակցել ներգաղթյալների հարցում:

Մեքսիակային սահմանակից ամերիկյան Թեքսաս նահանգը տնտեսապես զգալիորեն կախված է հարևան երկրի հետ առևտրային կապերից, հայտարարել է Թեքսասից սենատոր Ջոն Քորնին:

«Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր գործողություն, որ իրականացնում ենք հարավային սահմանների անվտանգության համար պետք է հաշվի առնի Մեքսիակայի կարևոր դերն ամերիկյան տնտեսության մեջ»,- հայտարարել է սենատորը:

Քորնին պնդում է, որ ներգաղթի խնդիրը արդյունք է ամերիկյան անկատար օրենսդրության, որի շտկման համար անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ:

Դեմոկրատներն իրենց հերթին ընդգծում են, որ նախագահ Թրամփն էլ ավելի է խորացնում ճգնաժամը հարավային սահմաններին՝ դադարեցնելով օգնությունը Կենտրոնական Ամերիկայի երկրներին:

Մեքսիկական կողմը բողոքում է Թրամփի սահմանած նոր սակագների դեմ:

«Մեքսիկան միջոցներ է ձեռնարկում ներգաղթի խնդիրը կարգավորելու համար։ Մեքսիկան առաջարկում է փախստականի կարգավիճակ ներգաղթյալներին, ընդունված նոր օրենսդրության շրջանակներում, որով նրանք, ովքեր ցանկանում են մնալ Մեքսիկայի հարավային նահանգներում, կարող են ստանալ աշխատանքի իրավունք, միաժամանակ ամրապնդելով հարավային սահմանների վերահսկողությունը»,- ասում է Մեքսիակայի արտգործնախարար Մարսելո Էբրարդը:

Նա պնդում է, որ առանց այս միջոցառումների ներգաղթյալների թիվը քառակի անգամ ավելի մեծ կլիներ ամերիկյան սահմանների մոտ: Նա նշում է, որ օգնության կրճատումն ու մեքսիկական ապրանքների նկատմամբ սակագների ավելացումը չի նպաստի ներգաղթի կրճատմանը, այլ էլ ավելի կխորացնի ճգնաժամը:

Իր հերթին Մեքսիակայի գյուղատնտեսության նախարարն անդրադարձել է այս սակագների ավելացման ազդեցությանը:

«Սակագների ավելացումը 1,4 միլիարդ դոլարի ազդդեցություն կունենա գյուղատնտեսության ոլորտի վրա: Դա մոտավորապես օրական 3,8 միլիոն դոլար է, որն իր ազդեցությունը կթողնի երկու երկրների վրա»։

Մեքսիկական կողմը գտնեւմ է, որ Վաշինգտոնն ու Մեխիկոն պետք է երկխոսություն սկսեն Սալվադորի, Գվատեմալայի ու Հոնդուրասի իշխանությունների հետ՝ ներգաղթի հիմնական պատճառների վերացման ուղիներ փնտրելու համար, որոնք ներառում են աղքատությունը, հանցագործությունն ու բռնությունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG