Մատչելի հղումներ

Թրամփի այցը Մեծ Բրիտանիա


Թրամփի այցը Մեծ Բրիտանիա
please wait

No media source currently available

0:00 0:01:57 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին ու առաջին տիկինին Լոնդոնում երկուշաբթի օրն ընդունեց Անգլիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին: Պետական այցը սկսվեց Բուքինգեմյան պալատում ճաշկերույթով ու ողջույնի արարողությամբ:

Թրամփին Մեծ Բրիտանիայում համարում են հակասական գործիչ, որտեղ ըստ հարցումների, մարդկանց մեծամասնությունը չի աջակցում նրա տեսակետներն ու քաղաքականությունը:
Նրանցից ոմանք Թրամփին ստախոս ու չար են անվանում: ‘’Ինչպե՞ս կարելի է հանդուրժել նախագահի վարքագիծը, խոսքերն ու մտքերը, ինչպես կարելի է նման բան քաղաքական աշխարհում’’, ասում են նրանք:
‘’Նրա այցը Մեծ Բրիտանիա պայմանավորված է միայն մի հանգամանքով, որ Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան պատմականորեն եղել են ամուր դաշնակիցներ’’, ասում են մյուսները:

Հարցումները եւս ցույց են տալիս, որ երկու երկրների միջեւ մշակութային ու ավանդական կապերն ամուր են:
‘’Անկախ նրանից, թե ով է ԱՄՆ-ի նախագահը, երկու երկրների կապերը կմնան ամուր’’, ասում են շատերը: ‘’Մենք միասին ենք անցել պատմության մութ ժամանակները, միասին ենք անցել ամենապայծառ օրերը’’, ասում են մարդիկ, ովքեր հաստատ համոզված են, որ երկու երկրների հարաբերությունները միշտ էլ մնալու են բարձր մակարդակի վրա: Մարդիկ այստեղ շատ են կիրառում ‘’հատուկ հարաբերություններ’’ բառակապակցությունը, որն առաջին անգամ կիրառել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը Երկրորդ աշխարհամարտից հետո:

Հարաբերություններում սերտ լինելու հանգամանքն առավել ընդգծվել է Ռեյգանի ու Թեթչերի ժամանակ, Բուշի ու Բլերի, Օբամայի ու Քամերոնի ժամանակ: Այսօր այլ է Դոնալդ Թրամփի ու Թերեզա Մեյի դեպքում:

Եվ այնպես, ինչպես 2018-ին տեղի ունեցավ, այս տարի նույնպես Թրամփի այցը սպասում է տասնյակ հազարավոր ցուցարարների, որոնք բողոքում են ընդդեմ Թրամփի վարքագծի ու քաղաքականության: Բայց չպետք է մոռանալ, որ բողոքի ցույցեր Մեծ Բրիտանիայում առաջին անգամը չէ, որ կազմակերպվում են ընդդեմ ԱՄՆ-ի նախագահի: Չի կարելի մոռանալ Ռոնալդ Ռեյգանի դեմ ցույցերը 1982 թվականին ռազմական բազաներ հաստատելուց հետո, չի կարելի մոռանալ բողոքի ալիքը 2003-ին ընդդեմ Ջորջ Բուշի, երբ վերջինս զորքեր ուղարկեց Իրաք:

XS
SM
MD
LG