Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը պատրաստ է երկխոսել Իրանի հետ. Իրանը դատապարտում է Վաշինգտոնին


ԱՄՆ-ը պատրաստ է երկխոսել Իրանի հետ. Իրանը դատապարտում է Վաշինգտոնին
please wait

No media source currently available

0:00 0:01:48 0:00

Իրանի դեմ մի քանի շաբաթ սուր թափահարելուց հետո, Թրամփի վարչակազմը հայտարարում է Թեհրանի հետ երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին: Այս մասին հայտարարել է պետքարտուղար Մայք Փոմփեոն Շվեյցարիա կատարած այցի ժամանակ: Հիշեցնենք, որ Շվեյցարիան է ներկայացնում ԱՄՆ-ի շահերն Իրանում եւ այն կարող է միջնորդի դեր ստանձնել երկուսի միջեւ:

Սակայն Իրանը շարունակում է բացառել երկխոսության հնարավորությունը, եթե Միացյալ Նահանգները, ըստ Թեհրանի, շարունակի ճնշումներն ընդդեմ Իսլամական Հանրապետության: Ինչպես Իրանի արտգործնախարար Մոհամեդ Զարիֆն է ասել, Թրամփի պահվածքն իրեն կարդարացներ անշարժ գույքի շուկայում, սակայն’ ոչ Իրանի հետ հարաբերություններում: ‘’Իրանի նկատմամբ սպառնալիքները երբեք իրենց չեն արդարացրել’’, հայտարարել է նա ու ավելացրել, որ Իրանին անհնար է հետ պահել Պարսից ծոցում իր գործողություններից:

‘’Այս տեղն ի զուր չէ, որ անվանում են Պարսից ծոց: Պատկերացրեք, եթե Իրանի ռազմական ուժերը հասնեին Կալիֆորնիայի կամ Ֆլորիդայի ափեր: Ի՞նչ կզգար ԱՄՆ-ը այն ժամանակ: Ինչպե՞ս կվարվեիք այդ դեպքում’’, ասել է Զարիֆը:

Հիշեցնենք, որ Թրամփի վարչակազմն ԱՄՆ- ը դուրս բերեց Իրանի հետ միջուկային միջազգային պայմանագրից: Մայք Փոմփեոն ասում է, թե վարչակազմն անում է ամեն ինչ, թույլ չտալու համար, որ Իրանն ինչ որ ժամանակ միջուկային զենք ձեռք բերի:

Փոմփեոն անցյալ ամիս Կոնգրեսին ներկայացրեց Իրանի մասին գաղտնի տեղեկություններ: Մեծաթիվ հանրապետականներ գովեստով են խոսում Իրանի նկատմամբ վարչակազմի զգուշավորության մասին, երբ մեծաթիվ դեմոկրատներ են հայտարարում, որ Սպիտակ տունը գնում է Մերձավոր Արեւլքում դեպի աղետաբեր ռազմական նոր հակամարտության:

XS
SM
MD
LG