Մատչելի հղումներ

Դանուբ գետի ողբերգական պատահարի արդյունքում կան զոհեր և անհայտ կորածներ


Դանուբ գետի վրա տեղի է ունեցել դժբախտ պատահար, երբ բախվել են երկու նավեր: Հունգարական ոստիկանության տեղեկությամբ կան հարավկորեացի զոհեր և անհայտ կորածներ: Սեուլը ապավինում է Բուդապեշտի հետ համագործակցությանն այս հարցում

Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Կանգ Քյունգ Վանը համագործակցության կոչ է արել Հունգարիայի իշխանություններին Բուդապեշտում Դանուբ գետի վրա տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ, որի արդյունքում զոհվել է առնվազն 7 հարավկորեացի զբոսաշրջիկ:

«Ես խնդրել եմ Հունգարիայի իշխանություններին համագործակցել՝ վստահ լինելու համար, որ փրկարարական աշխատանքներն ընթանում են արդյունավետ և արագ: Ես խնդրել եմ անմիջապես դուրս բերել խորտակված նավը՝ զոհերի մարմինները չկորցնելու և հարևան երկրների հետ հետաքննությունն ընդլայնելու համար»,- ասում է հարավկորեացի բարձրաստիճան դիվանագետը:

Հունգարիայի ոստիկանությունը հաղորդել է, որ նրանք բերման են ենթարկել շրջագայության համար նախատեսված 135 մետրանոց նավի նավապետին, որը հարվածել է և խորտակել մեկ այլ փոքր նավին, որի վրա գտնվում էին հարավկորեացի զբոսաշրջիկները: Ողբերգական պատահարի ամբողջ պատկերը դեռևս պարզ չէ:

Հարավային Կորեայի արտգործնախարարը ուրբաթ օրը ժամանել է Բուդապեշտ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու ու անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար: Նա շնորհակալություն է հայտնել իր հունգարացի գործընկերոջը փրկարարական գործունեություն ծավալելու համար:

Գրանցված զոհերի հետ մեկտեղ այս պահին ողբերգական պատահարի արդյունքում առկա են 21 անհայտ կորածներ, սակայն փրկարարները քիչ հույսեր ունեն, որ նրանք ողջ են, քանի որ ողբերգական պատահարից անցել է արդեն երկար ժամանակ

Facebook Forum

XS
SM
MD
LG