Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը Չինաստանի իշխանություններին պահանջում է կրել Տիանանմենի ‘’ջարդերի’’ պատասխանատվությունը


Տիանանմենի հրապարակում Չինաստանի կառավարության կողմից 1989 թվականի հունիսի 4-ին խաղաղ ցուցարարների դեմ իրականացված բռնություններն ԱՄՆ-ը անվանել է ‘’լիակատար ջարդ’’:

Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրտագուսն ‘’Ամերիկայի Ձայն’’-ին ասել է, թե Միացյալ Նահանգները ցանկանում է, որ Չինաստանը կրի իրականացված վայրագ գործողությունների պատասխանատվությունը:

‘’Միացյալ Նահանգները կոչ է արել ու շարունակում է միջազգային համայնքի մյուս երկրների հետ միասին կոչ անել, որ սպանվածների, կալանավորվածների ու անհետ կորածների համար մեղավորները կրեն պատասխանատվություն: Մենք ուզում ենք, որպեսզի բանտերից ազատվեն այն ակտիվիստները, որոնք պայքարել են Տիանանմենի հրապարակի զոհերի հիշատակը վառ պահելու համար, կոչ ենք անում դադարեցնել շարունակվող ճնշամիջոցները’’, ասել է խոսնակը:

Հիշեցնենք, որ երեսուն տարի առաջ ուսանողների կողմից կազմակերպված բողոքի ցույցերը կենտրոնացան Պեկինի Տիանանմենի հրապարակում: Նրանք պահանջում էին իշխանության վերնախավում կոռուպցիայի դեմ պայքար, պահանջում իրականացնել քաղաքական բարեփոխումներ եւ կառուցել արդար ու ազատ հասարակություն: Մարդու իրավունքների պաշտպան խմբերի ստացած տեղեկությունների համաձայն, այդ օրը, երբ հրասայլերը մուտք էին գործել հրապարակ, այստեղ սպանվել էր մի քանի հազար մարդ:

Չինաստանում այսօր խստորեն արգելված է այդ դեպքերի մասին հիշատակելը:

XS
SM
MD
LG