Մատչելի հղումներ

Իրանը կարող է հարձակումներ իրականացնել ԱՄՆ-ի դեմ Մերձավոր Արևելքում, ասում են ամերիկացի զինվորականները


Անվտանգության ոլորտների ամերիկացի պաշտոնյաները զգուշացնում են, որ Իրանը պատրաստվում է հարձակումներ իրականացնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների դեմ: Նրանք սակայն ընդգծում են, որ Վաշինգտոնը ցանկություն չունի պատերազմելու:

Պաշտպանության և անվտանգության ոլորտների ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների համաձայն «Աբրահամ Լինկոլն» ավիակիր և ամերիկյան հավելյալ ուժերի տարածաշրջան տեղափոխելու հիմքում է ընկած եղել Իրանի քաղաքականությունը:

Աբու Դաբի կատարած այցի ընթացքում ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտնել է, որ գրեթե վստահ է, որ վերջին ծովային հարձակումների հետևում կանգնած է Թեհրանը: Վերջինս սակայն հերքում է իր ներգրավվածությունը և մեղադրում Վաշինգտոնին ռազմական հռետորաբանության և տնտեսական ահաբեկչության մեջ:

ԱՄՆ-ի պետքարտուղարի խոսնակ Մորգան Օրտագուսը սակայն պնդում է, որ Վաշինգտոնը չի ցանկանում պատերազմ Իրանի դեմ:

«Իրականում մենք ուղիներ ենք փնտրում վերացնելու տնտեսական պատժամիջոցներն ու ճնշումները: Սա է մեր նպատակը: Մենք ցանկանում ենք, որ Իրանը կատարի պետքարտուղար Պոմպեոյի մատնանշած 12 կետերը, բանակցի մեզ հետ և հանդես գա որպես նորմալ երկիր»,- ասում է խոսնակը:

Այս մեկնաբանությունները հնչել են ԱՄՆ-ի ու Իրանի միջև Ճապոնիայի միջնորդության առաջարկությունից հետո: Սակայն ի պատասխան Վաշինգտոնի ու Թեհրանի միջև երրորդ կողմի միջնորդության վերաբերյալ հնչած հարցին, խոսնակը ընդգծեց, որ այս պահին այդ ուղղությամբ չկան ծրագրեր:

Facebook Forum

XS
SM
MD
LG