ՄԱԿ-ի Ապառազմականացման համաժողովի նախագահությունը ռոտացիոն կարգով փոխանցվում է Վենեսուելայի դեսպանին: Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերտ Վուդը, ի նշան բողոքի լքել է դահլիճն ու հայտարարել բոյկոտ, քանի դեռ Վենեսուելայի ներկայացուցիչը կնախագահի ՄԱԿ-ի այս հարթակում:
«Այս մարմնում պետք է լինի անցումային նախագահ Խուան Գուայդոյի ներկայացուցիչը, ով պետք է նախագահեր այստեղ: Մենք հույս ունենք, որ շուտով դա կիրականանա, և այս աթոռին կտեսնենք Խուան Գուայդոյի ներկայացուցչին, քանի որ Մադուրոյի վարչակարգը այլևս ողջ չէ: Այն ընդամենը չի ցանկանում հեռանալ»,- հայտարարել է դեսպան Վուդը:
ԱՄՆ և ավելի քան 50 այլ երկրներ ճանաչում են Գուայդոյին որպես Վենեսուելայի օրինական ղեկավար, սակայն Մադուրոն կարողացավ վերականգնել իշխանությունը՝ օգտվելով Ռուսաստանի, Չինաստանի, Կուբայի ու Իրանի աջակցությունից: Մադուրոյի դեսպան Խորխե Վալերոն քննադատեց ամերիկյան բոյկոտը:
«Այսօրվա ոչ դիվանագիտական և անհարգալից այս հեռացումը դահլիճից անհարգալից վերաբերմունք էր ոչ միայն նախագահության, այլև ներկա դեսպանների և դիվանագետների նկատմամբ»,- ասել է նա:
Մի շարք երկրներ իրենց աջակցությունն են հայտնել Վենեսուելային, որոնց թվում են Պակիստանը, Հյուսիսային Կորեան, Մյանմանը, Կուբան, Իրանը, Սիրիան և Ռուսաստանը: Նրանք ամերիկյան կողմի գործողությունները որակել են համաժողովի անիմաստ բևեռացում:
Լատինաամերիկյան մի շարք երկրների պատվիրակներ, ներառյալ Արգենտինայի, Բրաիզիալիայի, Չիլիի և այլ երկրների, որոնք ճանաչում են Գուայդոյի իշխանությունը, ևս միացան բոյկոտին:
Facebook Forum