Մատչելի հղումներ

Չինացի փորձագետնեը քննադատում են ԱՄՆ-ին


Չինացի փորձագետները կարծում են, որ միջազգային առևտրի հարցում ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականությունն անհեռանկար է և միայն լարում է հարաբերությունները Չինաստանի հետ

Միջազգային առեւտուրը հիմնված է աշխատանքի միջազգային բաժանման վրա երկրների համապատասխան համեմատական առավելությունների համաձայն: Առեւտրային համագործակցության էությունը փոխշահավետություն է, այլ ոչ թե մեկ կողմի առավելություն մյուսի հաշվին, նշում են չինացի փորձագետները:

2018 թ. Չինաստանը եւ ԱՄՆ-ն ունեցել են ավելի քան 630 միլիարդ ԱՄՆ դոլարի ապրանքաշրջանառություն, երկկողմանի ներդրումներով, որոնք գերազանցել են 240 միլիարդ դոլարը: Փորձագետները կարծում են, որ այդ վիճակը փոխշահավետ էր:

«Այժմ ԱՄՆ-ը եւ Չինաստանը դարձել են առեւտրային խոշորագույն գործընկերներ: Մենք կարող ենք առաջ տանել երկկողմանի առեւտրային տնտեսական շահերը, ինչը հանգեցրել է այն իրողությանը, որ երկուսն էլ առեւտրային խոշոր կենտրոններ են », - ասել է Արտաքին առևտրի հաստատության փորձագետ Լիանգ Մինգը:

Փորձագետները անդրադառնում են նաև ամերիկյան կողմից չինական Huawei ընկերության արգելափակմանը:

«Շատ տեխնոլոգիաներ կարիք ունեն համագործակցության: ԱՄՆ-ը հակադրվում է հիմնարար այս տրամաբանությանը և դա անում է միտումնավոր »,- նշում է պրոֆեսոր Ժա Դաուջիոնգը

Չինացի փորձագետները գտնում են, որ այսօր աշխարհն աննախադեպ չափերով ինտեգրացված է, և ԱՄՆ-ի պրոտեկցիոնիստական քաղաքականությունը հակասում է պատմական բնականոն ընթացքին: Դա ազդում է ոչ միայն Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունների, այլև գլոբալ տնտեսական զարգացումների վրա

Facebook Forum

XS
SM
MD
LG