Մատչելի հղումներ

Հայաստանի վարչապետը կարեւորում է անդամ երկրների տնտեսության զարգացման գործում ԵԱՏՄ-ի դերը


«Կազինֆորմ» գործակալությունը հաղորդում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Նուր-Սուլթանում մեկնարկած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ, հայտարարել է, թե Եվրասիական տնտեսական միությունն աստիճանաբար զարգանում է՝ նոր հնարավորություններ բացելով անդամ երկրների բիզնեսի և տնտեսության համար։

Նրա խոսքով՝ ընդլայնվում է նաև Եվրասիական տնտեսական միության միջազգային գործընկերների շրջանակը: ՝՝Հիմա արդեն ուժի մեջ է մտնելու Իրանի հետ ազատ առևտրի մասին պայմանագիրը, արդեն ստորագրվել են տեղեկատվության փոխանակման պայմանագրեր Չինաստանի, Վիետնամի, ինտենսիվ բանակցություններ են ընթանում Սինգապուրի, Եգիպտոսի, Սերբիայի հետ: Ես հույս ունեմ, որ այդ բանակցությունները կհանգեցնեն կոնկրետ արդյունքների՝ նոր հնարավորություններ բացելով մեր երկրների բիզնեսի և տնտեսության համա՛՛,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը շեշտել է այս նախագծի ստեղծման հարցում Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կարեւոր դերը, ու ավելացրել, որ Հայաստանի կառավարության նպատակն է աշխատել Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացման ուղղությամբ, դարձնել այն ավելի արդյունավետ և միջազգային գործընկերների համար՝ ավելի գրավիչ:

Նա հայտնել է համոզմունք, որ խորհրդի որոշումները կնպաստեն զարգացմանը։

XS
SM
MD
LG