Մատչելի հղումներ

Իսրայելում չի հաջողվում կազմել կոալիցիոն կառավարություն


Իսրայելում չի հաջողվում կազմել կոալիցիոն կառավարություն
please wait

No media source currently available

0:00 0:01:44 0:00

Եթե Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին մինչեւ մայիսի 29-ի գիշերը չհաջողվի ստանալ կոալիցիոն կառավարություն կազմելու հարցում աջակցություն, խորհրդարանը կցրվի եւ կհրավիրվեն նոր ընտրություններ օգոստոսի 28-ին:
Երկուշաբթի օրն առավոտյան Նեթանյահուին չհաջողվեց համաձայնության գալ աշխարհիկ ազգայնական Յիսրայել Բեյթեյնու կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանի հետ: Նրանց միջեւ տարաձայնությունը հիմնականում զինվորական ծառայությունից հուդայականություն ուսումնասիրող ուսանողներին ազատելու հարցի շուրջ է: Այս ուսանողներին զինվորական ծառայությունից ազատելու հարցն արդեն մի քանի տարի է դարձել բուռն քննարկումների առարկա մի երկրում, որտեղ զինվորական ծառայությունը պարտադիր է բոլորի համար: Լիբերմանը պահանջում է բոլորի ծառայությունը բանակում, երբ ծայրահեղ ուղղափառ կուսակցությունները պնդում են հակառակը: Իսկ Նեթանյահուն ունի ե՛ւ Լիբերմանի ե՛ւ ծայրահեղ ուղղափառ կուսակցությունների աջակցության կարիքը:

‘’Մեզ հարկավոր է մի կառավարություն, որը չի կատարի որեւէ փոխզիջում ուղղափառ հուդայականությանը’’, ասում է Լիբերմանը:

Բեննի Գանցը, որը ղեկավարում է ընդդիմադիր Կապույտ ու սպիտակ դաշինքը, դեմ է այս օրենքին, ու հայտարարում է, որ իր կուսակցությանը պետք է տրվի կոալիցիա կազմելու հնարավորություն: Հիշեցնենք, որ անցած ապրիլյան ընտրությունների ժամանակ Գանցը Նեթանյահուի գլխավոր մրցակիցն էր: Նրա խոսքերով, իրենց դաշինքը դեմ է, որ խորհրդարանը`Քնեսեթը ցրվի: Նա գտնում է, որ նոր ընտրություններ անցկացնելու հանգամանքը պարզապես խաբեություն է Իսրայելի քաղաքական դաշտում:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում աջակցություն է հայտնում Նեթանյահուին:

XS
SM
MD
LG