Մատչելի հղումներ

Ավստրիայի կանցլերին խորհրդարանը հայտնեց անվստահության քվե


Անվստահության քվե՝ Ավստրիայի կանցլերին
please wait

No media source currently available

0:00 0:01:30 0:00

Ավստրիայի խորհրդարանը հատուկ նիստի ժամանակ անվստահության քվե հայտնեց երկրի կանցլեր Սեբաստիան Քուրցին ու նրա կառավարությանը։ Անվստահության քվեին կողմ է եղել նաեւ նրա կոալիցիոն կառավարության նախկին անդամ ծայրահեղ աջթեւային Ազատություն կուսակցությունը։ Անվստահության քվե անցկացնելու հարցն առաջ էր քաշել Սոցիալ դեմոկրատական կուսակցությունը։

Այս ամենի համար առիթ էր դարձել գաղտնի մի տեսագրության պատճառով Ազատություն կուսակցության շուրջ առաջ եկած քաղաքական սկանդալը։ Տեսագրությունը կատարվել էր Իսպանիայի Իբիզայի կղզում 2Օ17 թվականին մինչեւ ընտրությունները, որոնց արդյունքում բարձր արդյունք էին գրանցել Քուրցի եւ Ազատություն կուսակցությունները։

Գերմանական լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսագրությունում Ազատություն կուսակցության առաջնորդը եւ փոխկանցլեր Հայնց-Քրիստիան Շտրախեն մի քանի ժամ խմում են, որի ընթացքում հանդիպում են ունենում մի կնոջ հետ, որը ըստ որոշ լուրերի, ռուս մի օլիգարխի եղբոր դուստրն է։ Շտրախեն նրան առաջարկում է պետական մի քանի պայմանագրեր, եթե վերջինս գնի ավստրիական ՝՝Քրոնեն ցայթունգ՛՛ թերթի բաժնեմասերի մեծ մասը եւ ապահովի, որ այս թերթն աջակցի Ազատություն կուսակցությանը։

Կանցլերի պաշտոնազրկումից հետո երկրի նախագահը պետք է որոշի, թե ով է լինելու հաջորդ կանցլերը մինչեւ սեպտեմբերին անցկացվելիք ընտրությունները։

Ավստրիայի ժողովրդական պահպանողական կուսակցության առաջնորդ Քուրցը Երկրորդ աշխարհամարտից ի վեր առաջին կանցլերն է, որին խորհրդարանը հայտնում է անվստահության քվե։

32 տարեկան Քուրցը մինչ այժմ աշխարհում պետության ամենաերիտասարդ առաջնորդն էր։

XS
SM
MD
LG