Մատչելի հղումներ

Սահմանային ճգնաժամը միայն փողով չի լուծվի, ասում են կոնգրեսականները


Սահմանային ճգնաժամը միայն փողով չի լուծվի, ասում են կոնգրեսականները
please wait

No media source currently available

0:00 0:01:38 0:00

ԱՄՆ-ի հարավային սահմանում մի քանի օր առաջ գրիպից մահացավ16-ամյա մի տղա: Գվատեմալացի տղան ծնողներից առանձնացված վեցերորդ երեխան էր, որը մահացավ ԱՄՆ-ի իշխանությունների խնամքի պայմաններում:

Ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Քեւին Մաքալինան ասում է, թե նախարարությունը չունի նման մեծ թվով ներգաղթածներին համապատասխան օգնություն ցուցաբերելու համար բավարար ֆինանսական միջոցներ: Նրա խոսքերով, միայն անցյալ մեկ ամսվա ընթացքում մոտ 110 հազար մարդ է փորձել անօրինական եղանակով հատել սահմանը: Դա, նրա խոսքերով, անցած մեկ տասնամյակի ընթացքում ամենաբարձր թիվն է: ‘’Քառասուն հազար երեխա է գրանցվել ներգաղթի ցուցակներում միայն մեկ ամսվա ընթացքում’’, ասում է նա: Իսկ երեխաների ու նրանց ծնողների թվի արագ աճը ստիպում է սահմանային ծառայողներին շեղվել անվտանգությունն ապահովելու իրենց պարտականություններից, ինչի արդյունքում հանցավոր տարրերն ավելի հեշտությամբ են սողոսկում Միացյալ Նահանգներ:

Ներգաղթի շուրջ Թրամփի քաղաքականությունը շարունակ արժանանում է դեմոկրատ կոնգրեսականների քննադատությանը: Նրանք մեղադրում են վարչակազմին կանխամտածված դաժանությունների մեջ: Հանրապետական սենատոր Միթ Ռոմնին հայտարարում է թե. ‘’Սահմանային անվտանգությունը եւ սահմաններն առանց իրավունքի հատող մարդկանց թվի կրճատումը խնդիրներ են, որոնք պետք է դուրս լինեն քաղաքական մրցապայքարից’’:
Կոնգրեսականները համամիտ են, որ սահմանային ճգնաժամը պահանջում է հավելյալ միջոցներ: Սակայն միշտ չէ, որ նման հարցերը լուծվում են միայն փողի միջոցով:

XS
SM
MD
LG