Մատչելի հղումներ

 
Պենտագոնը ներկայացրեց Մերձավոր Արեւելքում նոր ուժեր տեղակայելու իր ծրագիրը

Պենտագոնը ներկայացրեց Մերձավոր Արեւելքում նոր ուժեր տեղակայելու իր ծրագիրը


Պենտագոնը ներկայացրեց Մերձավոր Արեւելքում նոր ուժեր տեղակայելու իր ծրագիրը
please wait

No media source currently available

0:00 0:01:47 0:00

Պենտագոնի պաշտոնատար անձինք հինգշաբթի օրը հայտարարեցին դեպի Մերձավոր Արեւելք հավելյալ ուժեր ուղարկելու ծրագրի մասին: ‘’Անհրաժեշտության դեպքում ես վստահաբար դա կանեմ’’, հայտարարել է նախագահ Թրամփը եւ ավելացրել, որ Իրանն աստիճանաբար ավելի վտանգավոր է դառնում:

Սակայն նա չունի հենց այս պահին դա անելու մտադրություն: Արաբական ծովում վերջին մի քանի օրերի ընթացքում արդեն իսկ տեղակայվել են մեծ ուժեր, այդ թվում ավիակիր` իր կործանիչներով:

Ինչպես ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Փաթրիկ Շանահանն է ասում, ԱՄՆ-ը հիմա իր հիմնական ուշադրությունը սեւեռում է ‘’Իրանի կողմից սխալ հաշվարկ կատարելու հնարավորությունը բացառելու’’ վրա:
Վաշինգտոնի պես, Թեհրանը նույնպես հայտարարում է, թե չի ցանկանում մտնել պատերազմի մեջ: Սակայն վերլուծաբանների խոսքերով, առճակատվելու վտանգը փոքր չէ:
Նրանցից Դալիա Քեյի խոսքերով, երկու կողմերը որդեգրել են հետեւյալ դիրքը` ‘’եթե հարձակվեք, կտանք պատասխան’’:

2018 թվականին ԱՄՆ-ը Իրանի հետ կնքված միջուկային միջազգային պայմանագրից դուրս բերելուց ի վեր նախագահ Թրամփը փորձում է առավելագույն պատժամիջոցներով ճնշել Իրանին, ինչպես Վաշինգտոնն է հայտարարում` ‘’որպեսզի Իրանը չկարողանա արտադրել միջուկային զենքեր եւ դադարեցնի իր ներգործության տարածումը Մերձավոր Արեւելքում:

Իրանին ԱՄՆ-ը ներկայացրել է 13 պահանջ: Սակայն Իրանը դժվար թե կատարի դրանք, երբ նախագահ Հասան Ռուհանին չունի բանակցություններ սկսելու մտադրություն, եւ հայտարարում է, թե իր երկիրը երբեք չի ‘’խոնարհվում’’:

Ի դեպ, Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլոթոնը Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու կողմնակից է:

Իսկ եթե Ամերիկան որոշի, որ հարկավոր է նոր ուժեր ուղարկել դեպի Պարսից ծոց, Թրամփը կշեղվի իր այն ուղուց, որի վրա շարունակ հայտարարում էր, դեռեւս նախընտրական պայքարից սկսած, այս տարածաշրջանից ամերիկյան ուժերը դուրս բերելու անհրաժեշտության մասին:

XS
SM
MD
LG