Մատչելի հղումներ

Թալիբանի նախկին զինյալն ազատ է արձակվել 17 տարի ազատազրկումից հետո


Թալիբանի նախկին զինյալն ազատ է արձակվել 17 տարի ազատազրկումից հետո
please wait

No media source currently available

0:00 0:01:27 0:00

Բանտում 17 տարի անցկացրած Ջոն Ուոքեր Լինդթը հինգշաբթի օրն ազատ է արձակվել։ Աֆղանստանում Թալիբանի կողմից զինված գործողություններին մասնակցած Լինդթը ձերբակալվել էր 2ՕՕ1 թվականին 2Օ տարեկան հասակում։ Ինդիանա նահանգի դաշնային բանտից նա դուրս է գալիս 37 տարեկանում։
Կալիֆորնիայի նախկին բնակիչ Լինդթին ձերբակալել էին ԱՄՆ-ի ղեկավարած ուժերի կողմից Աֆղանստանում սկսված ներխուժման առաջին օրերին։ Հիշեցնենք, որ ներխուժումն իրականացվել էր 2ՕՕ1 թվականին Նյու Յորքում ու Վաշինգտոնում սեպտեմբերյան ահաբեկչական գործողություններից հետո։


Մինչեւ Թալիբանին միանալը, Լինդթը 2ՕՕՕ թվականին մեկնել էր Եմեն՝ արաբերեն սովորելու նպատակով, որից հետո կրոնափոխվել էր՝ ընդունելով մահմեդականություն։ Ավելի ուշ մեկնել էր Աֆղանստան ու դարձել Թալիբանի կամավոր զինյալ։

Ձերբակալվելուց հետո բանտերից մեկում նրան հարցաքննել էր Կենտրոնական հետախուզական վարչության հետաքննիչ Մայք Սպենը, որն ավելի ուշ զոհվել էր բանտում սկսված ապստամբության ժամանակ։ Լինդթին ավելի ուշ տեղափոխել էին Միացյալ Նահանգներ, որտեղ եկել էր իր մեղքն ընդունելու մասին համաձայնության։


Դաշնային դատավորը նրան երեք տարի վաղաժամ ազատելու մասին որոշումը կայացնելիս նաեւ ընդունել է խիստ սահմանափակումների մասին վճիռ, ինչի համաձայն նրա ինտերնետային սարքավորումները շարունակ մնալու են վերահսկման ներքո, նա ստանալու է հոգեբուժական խորհրդատվություն։


XS
SM
MD
LG