Մատչելի հղումներ

Կոշկեղենի առեւտրով զբաղվող ընկերությունները հորդորում են Թրամփին հրաժարվել սակագներ հաստատելուց


Կոշկեղենի առեւտրով զբաղվող ընկերությունները հորդորում են Թրամփին հրաժարվել սակագներ հաստատելուց
please wait

No media source currently available

0:00 0:01:39 0:00

Կոշկեղենի առեւտրով զբաղվող ԱՄՆ-ի ավելի քան 17Օ ընկերություններ հորդորում են նախագահ Թրամփին արդյունաբերության այս ճյուղն ազատել Չինաստանից ներկրվող ապրանքների վրա հավելյալ սակագներից։ Կոշկեղենի մեծ ու մանրածախ առեւտրով զբաղվող ընկերությունները Թրամփին հղած նամակում ասում են, որ Չինաստանից ներկրվող կոշկեղենի վրա 25 տոկոսի սակագներ սահմանելու նրա ծրագիրը ՝՝կարող է աղետալի լինել գնորդների, իրենց ընկերությունների ու ընդհանուր առմամբ՝ ԱՄՆ-ի տնտեսության համար՛՛։
Նամակի տակ ստորագրած ընկերությունների շարքում են այնպիսի խոշոր ու ճանաչված ընկերություններ, ինչպիսիք են ՝՝Ադիդաս՛՛-ը, ՝՝Նայքի՛՛-ն եւ ՝՝Անդըր Արմըր՛՛-ը։
Միայն անցյալ տարվա ընթացքում արդյունաբերության այս ճյուղը 11 միլիարդ 4ՕՕ միլիոն դոլարի համարժեք կոշկեղեն է ներմուծել Չինաստանից, չնայած այն հանգամանքին, որ կոշկեղեն արտադրող մի շարք ընկերություններ իրենց ձեռնարկությունները տեղափոխել են այլ երկրներ, ինչպես օրինակ՝ Վիետնամ ու Կամբոջա։

Նախագահին հղված նամակում ասված է, որ Չինաստանում արտադրված կոշկեղենի վրա սակագներ սահմանելու արդյունքում սպառողներն ամեն տարի կկորցնեն ավելի քան 7 միլիարդ դոլար։
Թրամփն այս ամսվա սկզբին 25 տոկոսի սակագներ սահմանեց Չինաստանից ներկրվող 2ՕՕ միլիարդ դոլարի համարժեք ապրանքների վրա, միաժամանակ հայտարարելով, որ մշակվում է Չինաստանից ներկրվող բոլոր տեսակի ապրանքների վրա սակագներ հաստատելու ծրագիր։ Այդ ապրանքատեսակների մեջ են մտնում կոշկեղենը, հագուստն ու էլեկտրոնային սարքավորումները։
Թրամփն այս քաղաքականությունն է որդեգրել, երբ աշխարհի խոշորագույն տնտեսություններն ունեցող երկու այս երկրներն արդեն մի քանի ամիս է, չեն կարողանում համաձայնության գալ առեւտրային նոր պայմանագրի շուրջ։

XS
SM
MD
LG