Մատչելի հղումներ

Յագլանդը Փաշինյանի հետ հեռախոսազրույցում հաստատել է ԵԽ աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին


Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: ԵԽ պաշտոնական կայքը հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Հայաստանում:

Ինչպես ՝՝Արմենպրեսն՛՛ է տեղեկացնում, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը համաձայնության են եկել, որ բարեփոխումների գործընթացը, այդ թվում և պայքարը կոռուպցիայի դեմ ու դատական համակարգի բարեփոխումները, պետք է իրականացվեն համաձայն երկրի Սահմանադրության, համապատասխան միջազգային չափորոշիչների և Հայաստանի պարտականությունների՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկիր:

«Գլխավոր քարտուղար Յագլանդը հաստատել է կազմակերպության աջակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգին: Առաջիկա օրերին Եվրոպայի խորհրդի փորձագետների պատվիրակություն կմեկնի Երևան՝ առաջարկելու իր խորհրդատվությունն ու աջակցությունն անհրաժեշտ բարեփոխումներին»,- ասվում է ԵԽ հայտարարության մեջ:

XS
SM
MD
LG