Մատչելի հղումներ

Կոնգրեսը փորձում է հարցաքննել Թրամփի նախկին խորհրդականին


Կոնգրեսը փորձում է հարցաքննել Թրամփի նախկին խորհրդականին
please wait

No media source currently available

0:00 0:01:28 0:00

Թրամփի վարչակազմը Սպիտակ տան նախկին խորհրդական Դոն ՄաքԳահնին առաջարկել է անտեսել Ներկայացուցիչների պալատի դատական հարցերով հանձնաժողովում հանդես գալու հայցը։ Արդարադատության նախարարությունն էլ պաշտպանում է Սպիտակ տան դիրքերը՝ հայտարարելով, որ որպես նախագահի նախկին ավագ խորհրդական, ՄաքԳահնը իրավական տեսանկյունից պարտավոր չէ հանդես գալ Կոնգրեսի առջեւ։ Այսպիսով ավելի են սրվում հարաբերությունները երկրի օրենսդիր ու գործադիր մարմինների միջեւ։

Մյուլլերի ղեկավարած հատուկ հետաքննչական խմբի զեկույցում 15Օ անգամ նշվում է Թրամփի նախկին խորհրդական Դոն ՄաքԳահնիի անունը։ Մի տեղ խոսք է գնում այն մասին անգամ, որ Թրամփը 2Օ17 թվականին մի քանի անգամ նրան առաջարկել է աշխատանքից ազատել Մյուլլերին, իսկ նա հրաժարվել է դա անել։ Այդ պատճառով են դեմոկրատներն ուզում, որ ՄաքԳահնին իրենց հարցերին պատասխանի Կոնգրեսում։
Նախագահ Թրամփն ասում է, որ եթե ինքն ուզենար Մյուլլերին հեռացնել պաշտոնից, դա կաներ ինքնուրույն։ ՝՝Ես դրա իրավունքն ունեի՛՛, հայտարարում է նա։

Իսկ արդյո՞ք ՄաքԳահնին պարտավոր է ենթարկվել կոնգրեսականների պահանջին։ Ըստ երկրի արդարադատության նախարարության՝ ոչ։ Կոնգրեսը, ըստ նախարարության, չունի նախկին խորհրդականին վկայություններ տալու հարցում պարտադրելու սահմանադրական իրավունք։ Այսպիսով լարվածությունն ավելի է սրվում երկրի գործադիր ու օրենսդիր մարմինների միջեւ, ինչը կարող է իր ավարտին հասնել դատարանում, ասում է քաղաքական վերլուծաբան Շեննոն ՕԲրայընը։

Օրենսդիր, գործադիր եւ դատական ճյուղերն առանձին, սակայն՝ հավասարազոր ճյուղեր են ԱՄՆ-ի կառավարությունում։ Մեկի նկատմամբ մյուսի գերակայությունը կարող է խախտել հավասարակշռությունը, ինչը դեմ է երկրի սահմանադրությանը։
՝՝Սակայն Թրամփը ժամանակ առ ժամանակ փորձում է գործադիր իշխանությունը վեր դասել Կոնգրեսից եւ իր թեւի տակ առնել նաեւ դատական համակարգը։ Իսկ սա շատ վտանգավոր հանգամանք է՛՛, ասում է Օբրայընը։

Եվ ահա Ներկայացուցիչների պալատի դատական հարցերով հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Ջերրի Նադլերը նախազգուշացնում է, որ ՄաքԳահնի նկատմամբ կկայացնեն Կոնգրեսի աշխատանքները խոչընդոտելո մեղադրանք, եթե վերջինս հրաժարվի ներկայանալ լսումներին։ Հանձնաժողովն արդեն իսկ նման մեղադրանք է ներկայացրել ընդդեմ արդարադատության նախարար Ուիլյամ Բարրի, քանի որ նա հրաժարվել է ներկայացնել Մյուլլերի զեկույցի չխմբագրված, ամբողջական տարբերակը։ Եվ դեմոկրատներն այժմ ուզում են գտնել դաշնային այն ծառայողներին տուգանքների ենթարկելու մեթոդներ, որոնք անտեսում են Կոնգրես ներկայանալու հարցով ու իրենց ուղարկված ծանուցագրերը։

XS
SM
MD
LG