Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի վարչակազմի պաշտոնատար անձինք Կոնգրեսում ներկայացնելու են փաստեր Իրանից սպառնացող վտանգի մասին


Կոնգրեսում ներկայացվելու են փաստեր Իրանից սպառնացող վտանգի մասին
please wait

No media source currently available

0:00 0:01:36 0:00

ԱՄՆ-ի վարչակազմի ավագ պաշտոնատար անձինք Կոնգրեսի փակ լսումների ժամանակ երեքշաբթի օրը տեղեկություններ են հաղորդելու Իրանից սպառնացող ռազմական այն վտանգների մասին, որոնց շուրջ Սպիտակ տան անդամները վերջին օրերին հաճախ են խոսում։
Լսումների ժամանակ տեղեկություններ է փոխանցելու նաեւ երկրի պետքարտուղար Մայք Փոմփեոն։ Նա օրենսդիրներին փաստեր է ներկայացնելու այն մասին, որ Իրանն է պատասխանատու նավթակիր 4 նավերի նկատմամբ սաբոտաժի եւ Սաուդյան Արաբիայի նավթահորերից երկուսի դեմ իրականացված հարձակման համար։
Նախագահ Թրամփը երկուշաբթի օրն ասել է, թե Իրանը ՝՝շատ թշնամական է՛՛։

՝՝Այս երկրում ահաբեկչության թիվ մեկ հրահրողը Իրանն է։ Իսկ մենք ուզում ենք օգնել մարդկանց։ Տեղեկություններ չունենք, թե ինչ կարող է լինել, սակայն եթե մի բան պատահի, կարժանանա ուժեղ հակահարվածի։ Այդ դեպքում մենք այլ տարբերակ չենք ունենա՛՛, ասել է Թրամփը։

Նույն օրն ավելի վաղ Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը ԱՄՆ-ին մեղադրել էր իր խոսքերով ասած ՝՝ցեղասպանական ծաղրանքի՛՛ մեջ, հիշեցնելով Թրամփին, որ ՝՝իրանցիները հազարամյակներով են դիմակայել ագրեսորներին՛՛, այդ թվում Չենգիզ խանին ու Ալեքսանդր Մակեդոնացուն։ Թվիթերյան իր էջում Զարիֆը կոչ էր արել Թրամփին հարգել այդ փաստը, ու նշել, որ ՝՝դա իրեն կարդարացնի՛՛։
Իրանի առաջնորդներն ասում են, թե իրենք պատերազմ չեն ուզում, սակայն մինչ այժմ ցույց չեն տալիս ԱՄՆ-ի հետ բանակցելու հարցում հետաքրքրություն։
ԱՄՆ-ը այս օրերին ավելի է ուժեղացրել Արաբական ծովում ռազմական հսկողությունը եւ շարունակում է իրականացնել զորավարժություններ։ Պենտագոնն այստեղ է ուղարկել կործանիչներ։

XS
SM
MD
LG