Մատչելի հղումներ

Պուտինը չունի Զելենսկիին շնորհավորելու մտադրություն


Պուտինը չունի Զելենսկիին շնորհավորելու մտադրություն
please wait

No media source currently available

0:00 0:01:25 0:00

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չունի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին պաշտոնամուտի կապակցությամբ շնորհավորելու մտադրություն: Այս մասին է ասել Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ում խոսքերով, Պուտինը նորընտիր նախագահին կշնորհավորի միայն այն ժամանակ, երբ Զելենսկին առաջընթաց իրականացնի Ուկրաինայի արեւելյան հատվածում ռուսամետ անջատողականների հետ հակամարտությունը կարգավորելու եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները շտկելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ երգիծաբան, կոմիկ դերասան Զելենսկին, որը չի ունեցել քաղաքական փորձառություն, անցյալ ամիս ձայների մեծ տարբերությամբ ընտրվեց երկրի նախագահ, չնայած այն հանգամանքին, որ իր կուսակցությունը չունի աթոռներ խորհրդարանում: Այս հանգամանքը նրան կարող է հուշել հրավիրելու խորհրդարանական վաղաժամ ընտրություններ, քանի դեռ իր հեղինակությունը երկրում մնում է բարձր:

Երկուշաբթի օրը երդմնակալության արարողության ժամանակ նա հայտարարեց, որ իր առաջնային խնդիրն է համարում երկրի արեւելյան հատվածում զինադադարի հաստատումը, որտեղ անցած հինգ տարիների ընթացքում ռուս անջատողականների հետ հակամարտության արդյունքում 13 հազար մարդ է զոհվել:

Նա ասել է նաեւ, թե Ռուսաստանի հետ երկխոսություն կսկսվի միայն Ուկրաինայի տարածքների ու պատերազմի գերիների վերադարձի դեպքում:

XS
SM
MD
LG