Մատչելի հղումներ

Լրագրողների դեմ իրականացվող բռնությունները պետք է արժանանան խիստ հակահարվածի, ասում են փորձագետները


Լրագրողների դեմ իրականացվող բռնությունները պետք է արժանանան խիստ հակահարվածի, ասում են փորձագետները
please wait

No media source currently available

0:00 0:01:54 0:00

Ջամալ Հաշուգիի սպանությունը Թուրքիայում վեր հանեց լրագրողների դեմ աշխարհում իրականացվող բռնությունների ալիքը: Այս սպանության նկատմամբ ԱՄՆ-ի կողմից միայն շատ թույլ արձագանքը մտահոգում է նրանց, ովքեր աշխատում են ի պաշտպանություն լրագրողների, եւ նրանց իրավունքների:

Ջամալ Հաշուգին դարձավ 2018 թվականին աշխարհում սպանված լրագրողների խորհրդանիշը: Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում նրա սպանությունն ամենաաղմկահարույց դեպքն էր անցած տասնամյակների ընթացքում: Սակայն Հաշուգիից բացի այդ նույն մեկ տարվա ընթացքում աշխարհում սպանվել են 53 այլ լրագրողներ:

Ինչպես Լրագրողների պաշտպանության կոմիտեից Ջոել Սայմընն է ասում, սպանված տասը լրագրողներից իննի դեպքում մարդասպանները բացահայտված չեն: ‘’Եվ այս անպատժելիությունը վատ ուղերձ է հղում նրանց, ովքեր իրականացնում են բռնություններ`լրագրողներին զսպելու համար’’, ասում է նա:

Միայն անցյալ տարի ձերբակալվել է 250 լրագրող, որոնցից շատերը հաղորդումներ կամ հոդվածներ էին պատրաստում հենց մարդու իրավունքների ոտնահարումների մասին:
Փորձագետի խոսքերով, հենց այդ պատճառով ձերբակալված լրագրողների թիվն ամենամեծն է Թուրքիայում, Եգիպտոսում ու Չինաստանում:

ԱՄՆ-ի հետախուզության տվայլների համաձայն, Հաշուգիին սպանելու հրահանգը տվել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ Բին Սալմանը: Հաշուգիի հարսնացուն հույս ունի, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը կնախաձեռնի միջազգային հետաքննություն: ‘’Ուզում եմ հավատալ, որ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես դա կանի’’, ասել է նա:

Հանրապետական կոնգրեսական Քրիս Սմիթն այն օրենսդիրներից է, որոնք ասում են, թե Սաուդյան Արաբիայի կառավարության այն անդամները, որոնք կրում են պատասխանատվություն, պիտի արժանանան այն պատժամիջոցներին, որոնց արժանացել են Մագնիցկիիի գործով մեղավորները:

Վերլուծաբան Ջոն Հանահի խոսքերով, այդ երկրի թագավորը եւ թագաժառանգ Մոհամեդ Բին Սալմանն ունեն իշխանություն` բանտերից ազատելու մարդու իրավունքների պաշտպան այն ակտիվիսներին, որոնց այսօր էլ շարունակում են ենթարկել կտտանքների: ‘’Միայն այսպիսով նրանք կարող են ցույց տալ ԱՄՆ-ի ժողովրդին ու Կոնգրեսին, որ Սաուդյան Արաբիայի հետ կապված տեղի է ունեցել որոշակի շրջադարձ’’, ասում է նա:
Դեմոկրատ կոնգրեսական Սյուզըն Ուայլդն արտահայտում է շատերի կարծիքն այն մասին, որ Ջամալ Հաշուգիի հարցով ԱՄՆ-ը շատ է ուշացել, եւ հիմա հարկավոր է կատարել քայլեր, ապացուցելու համար, որ լրագրողները չպետք է դառնան թիրախ որեւէ ուժի համար:


XS
SM
MD
LG