Մատչելի հղումներ

Huawei ընկերության գործունեությունն ԱՄՆ-ում վտանգի տակ է


Չինական Huawei ընկերությունը զգուշացրել է, որ եթե ԱՄՆ արգելի ընկերությանը կառուցել "5G" ցանցի ենթակառուցվածքներ Միացյալ Նանագներում, ապա դա կանդրադառնա ամերիկյան աշխատանքային շուկայի վրա:

Նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ստորագրել ըստ որի ամերիկյան ընկերություններին արգելվում է օգտագործել հեռահաղորդակցման միջոցներ, որոնք արտադրվել են ազգային անվտանգությանը վտանգ սպառնացող ընկերությունների կողմից:

Չինական Huawei ընկերության տնօրենների խորհրդի նախագահը նշում է, որ ընկերությունն անհիմն վարկաբեկվել է

«Եթե համապատասխան երկրից այս կամ այն ընկերությանը տանք որակավորում, որ նրանց սարքավորումները անվտանգ չեն, ապա դա կողմնակալ և ոչ օբյեկտիվ մոտեցում կլինի: Այն չի օգնի կառուցելու իրականում անվտանգ առցանց միջավայր և չի ապահովի ցանցի անվտանգությունը»,- նշում է ընկերության գործադիր տնօրեն Դեյվիդ Վանը:

Նախագահի այս կարգադրությունը առաջին քայլն էր՝ ուղղված ընդդեմ Huawei ընկերության: Վերջինս իր հերթին շարունակում է մեծ ջանքեր գործադրել հերքելու ընկերությանն ուղղված մեղադրանքները՝ առաջարկելով անգամ համապատասխան պայմանագրեր:

ԱՄՆ-ի պաշտոնյաները սակայն շարունակում են մտահոգություն հայտնել Huawei ընկերության 5G ցանցի վերաբերյալ, որն ըստ նրանց վտանգում է ամերիկյան տեղեկատվական անվտանգությունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG