Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում եւ Իրանում խոսում են միմյանց միջեւ պատերազմը կանխելու մասին


ԱՄՆ-ում եւ Իրանում խոսում են միմյանց միջեւ պատերազմը կանխելու մասին
please wait

No media source currently available

0:00 0:02:17 0:00

ԱՄՆ-ը, ռազմական մեծ ուժեր տեղակայելով Պարսից ծոցում, նախազգուշացրել է Իրանին հեռու մնալ թշնամական գործողություններից:

Սպիտակ տան խոսնակը մանրամասներ չի հաղորդել այստեղ նախագահ Թրամփի ու Շվեյցարիայի նրա պաշտոնակցի միջեւ անցկացված հանդիպման մասին: Միայն նշել է, որ իրենք ակնկալում են, որ Իրանը կփոխի իր վարվելակերպը: ‘’Իսկ եթե իրանցիները դիմեն ինչ որ գործողության, ընդհանրապես նրանց դուր չի գա այն, ինչ տեղի կունենա դրանից հետո’’, հայտարարել է Սառա Սանդերսը:
Իսկ թե Իրանի կողմից ինչ գործողությունների մասին է խոսքը, նորից մանրամասնություններ չեն հաղորդվում: Սակայն հանրապետական կոնգրեսական Քեւին Մաքքարթին ասել է, թե վարչակազմն ունի տեղեկություններ, որ Իրանը ծրագրում է իրականացնել ագրեսիվ գործողություններ:

Նա նշում է անօդաչու սարքերի կողմից խողովակաշարերի վրա իրականացված հարձակումը, Իրանից այսօր հնչող հռետորաբանությունը: Հիմա էլ ասում է նա, ԱՄՆ-ը Իրաքից դուրս է բերում իր քաղաքացիներին:
Փորձագետներն ասում են, թե մեծաթիվ ամերիկացիներ են հիշում Իրաքում 2003 թվականի պատերազմից առաջ հնչող նույնատիպ հռետորաբանությունը:

Սակայն դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը հիշեցնում է նաեւ Իրաքում զանգվածային բնաջնջման զենքերի առկայության շուրջ կեղծ լուրերի մասին, ինչի արդյունքում էր, որ ԱՄՆ-ը սկսեց պատերազմ ընդդեմ Իրաքի: ‘’Մենք չենք կարող իրականացնել արտաքին լուրջ քաղաքականություն, ոչ էլ ազգային անվտանգության հետ կապված խելամիտ քաղաքականություն, երբ չունենք բավարար տեղեկատվություն: Իսկ հետախուզությունն էլ չի ներկայացնում որեւէ վտանգի մասին կապված փաստեր’’, ասել է Մենենդեսը:

Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին էլ հիշեցնում է Թրամփին, որ ինքն այն ժամանակ էր դեմ Իրաքի դեմ պատերազմին:
‘’Հույս ունեմ, թե չնայած այն փաստին, որ Թրամփի աջակիցներն այսօր սուսեր են թափահարում օդում, նախագահը կմնա իր այն դիրքորոշմանը, որ պատերազմ ընդդեմ Իրանի չի սկսվելու’’, ասել է Փելոսին:

Այլ հաղորդագրությունների համաձայն, Իրանի արտաքին գործերի նախարար Զարիֆը Ճապոնիայում հայտարարել է, որ ամեն ինչ անում են Պարսից ծոցում կայունությունը պահպանելու ուղղությամբ: Նրա խոսքերով Թեհրանն ‘’առավելագույն զսպվածություն’’ է ցուցաբերում այն օրից, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ Իրանի հետ կնքված միջուկային միջազգային համաձայնագրից:

XS
SM
MD
LG