Մատչելի հղումներ

Որքանով է իրատեսական Թրամփի վարչակազմի ռազմական ուժ կիրառելու սպառնալիքը


Նախագահ Թրամփի վարչակազմի անվտանգության թիմը սպառնացել է կիրառել ռազմական ուժ Վենեսուելայի, Հյուսիսային Կորեայի ու Իրանի հարցերում: Փորձագետները սակայն չեն գտնում, որ այս սպառնալիքը կիրականացվի։

Նախագահ Թրամփն իր արտաքին քաղաքականության իրականացման ընթացքում որոշ դեպքերում դիմել է ռազմական ուժի կիրառման, ներառյալկ Սիրիայում և Աֆղանստանում՝ դրանով ընդգծելով իր վճռականությունը ռազմական միջամտություն իրականացնելու հարցում:

Սակայն որոշ տեղեկությունների համաձայն նախագահ Թրամփը մտահոգություն է հայտնում իր ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի կոշտ մոտեցումների վերաբերյալ:

Այդուհանդերձ այս կոշտ արձագանքը երբեմն գրանցել է արդյունքներ: Հյուսիսային Կորեայի հետ կապված զարգացումների ընթացքում նախագահ Թրամփի կոշտ արձագանքը օգնեց բանակցային սեղանի շուրջ բերել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, որի արդյունքում սկսվեցին ապամիջուկայնացման վերաբերյալ բանակցություններ:

Այժմ սակայն դրանք փակուղի են մտել, և Փհենյանը վերսկսել է իր որոշ հրթիռների փորձարկումները:

Սպիտակ տունը չի բացառել ռազմական ուժի կիրառումը նաև Վենեսուելայի ու Իրանի հարցերում:

Իրանի հետ կապված զարգացումներում ԱՄՆ Միջերկրական ծով է ուղարկել իր ռազմածովային ուժերը, որն ընդգծում է վարչակազմի պատրաստակամությունը դիմելու ռազմական գործողությունների: Չնայած դրան՝ Պենտագոնը հերքել է լուրերը՝ կապված 120 հազար զինվորականների Մերձավոր Արևելք ուղարկելու հետ:

Չնայած նախագահ Թրամփը դեմ է լայնածավալ ռազմական գործողություններում ներգրավվելուն՝ նրա կոշտ հռետորաբանությունը մտահոգության առիթ է տալիս հակառակորդ երկրների մոտ:

Ռազմական միջամտության սպառնալիքն ու ռազմական հռետորաբանությունը ևս վտանգավոր են, քանի որ կարող են հանգեցնել ռազմական բախման:

«ԱՄՆ կառավարությունն ինքն իրեն անկյուն է մտցրել, քանի որ կան իրավիճակներ , երբ պետք է ապացուցի, որ սպառնալիքները լուրջ են»,- ասում է վերլուծաբան Սինթիա Արնսոնը, Վուդրո Վիլսոնի անվան կենտրոնից:

Թրամնփի քաղաքականության նկատմամբ կարծիքները բաժանված են: Նրա կողմնակիցները պնդում են, որ այն արդյունավետ է, իսկ քննադատներն ասում, որ այն մեծացնում է արյունալի հակամարտության սանձազերծման վտանգը:

Facebook Forum

XS
SM
MD
LG