Մատչելի հղումներ

Boeing 737 Max տեսակի ինքնաթիռի շուրջ կրքերը չեն հանդարտվում


ԱՄՆ-ի Ավիացիոն դաշնային վարչության ղեկավարի պաշտոնակատար Դանիել Էլվին

ԱՄՆ-ի Ավիացիոն դաշնային վարչության ղեկավարի պաշտոնակատարը դրակայն է գնահատել գործակալության ավիաուղիների անվտանգության սերտիֆիկացման գործընթացը, հատկապես վերջերս Բոինգ 737 Մաքս ինքնաթիռների կործանումներից հետո:

Հանդես գալով ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի տրանսպորտի հարցերով հանձնաժողովի առջև՝ Դանիել Էլվինը դրական է գնահատել այն գործող համակարգը, որով Դաշնային այս ծառայությունը լիցենզավորում է աշխատակիցներին՝ ինքնաթիռում ծառայություններ մատուցելու համար և անցկացնում ինքնաթիռի ստուգումներ:

Սակայն հանձնաժողովի դեմոկրատական կուսակցության անդամներն այս առումով ունեին իրենց վերապահումները:

«Այստեղ հետաքննություն չի իրականացվում, և ես տեղյակ եմ, որ Բոինգ Մաքս ինքնաթիռի կործանման հետաքննության առումով մենք դեռևս նախնական փուլում ենք: Սակայն այն պատմությունները, որ մեզ են հասնում սերտիֆիկացման գործընթացի մասին, մտահոգիչ են»,- ասում է կոնգրեսական Դանիել Լիպինսկին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին և մարտին Բոինգ 737 Մաքս ինքնաթիռն աղետի էր ենթարկվել Ինդոնեզիայում և Եթովպիայում, որը արդյունք էր նրա, որ օդաչուները տեղեկացված չէին ինքնաթիռի որոշ տեխնիկական առանձնահատկությունների մասին:

Դանիել Էլվինն ընդունեց, որ ինքնաթիռի համակարգը պետք է ավելի լավ բացատրվի օդաչուների համար նախատեսված ուղեցույցերում:

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը քրեական հետաքննություն է իրականացնում Բոինգի դեմ այս կապակցությամբ, իսկ ԱՄՆ-ի Կոնգրեսը հետաքննում է կարգավորիչ մարմինների ու Բոինգի միջև հարաբերությունները:

Բոինգ ընկերությունը ներկայացրել է այն փոփոխությունները, որոնք նախատեսված են Բոինգ 737 Մաքս տեսակի ինքնաթիռի համար: Ընկերությունը խոստացել է օդաչուների համար հավելյալ դասընթացներ կազմակերպել նախքան փորձնական թռիչքի իրականացումը:

Facebook Forum

XS
SM
MD
LG