Մատչելի հղումներ

Թրամփ. «Չինաստանը խախտեց գործարքը»


«Մենք Չինաստանի հետ գործարք կնքեցինք, լավ, շատ լավ գործարք էր, հակառակ դեպքում չէինք կնքի: Մենք նախկին նախագահների օրոք ոչ շահեկան վիճակում էինք, ու պիտի վաղուց գործարք կնքեինք: Եւ մենք հասանք լավ գործարքի, սակայն, նրանք խախտեցին այն»:

Թրամփը վերահաստատեց Չինաստանից ԱՄՆ ներկրվող 200 միլիարդ դոլարի համարժեք ապրանքների վրա բարձր սակագներ հաստատելու իր որոշումը, ավելացնելով, որ եթե բանակցություններն արդյունքի չբերեն, այդ սակագները կարող են տարածվել հավելյալ 300 միլիարդ դոլարի համարժեք ներկրումների վրա:

ԱՄՆ-ի ներկա եւ նախորդ բարձրաստիճան պաշտոնյաները կասկած են հայտնում, որ Վաշինգտոնին եւ Պեկինին կհաջողվի առեւտրային գործարքի շուրջ համաձայնության գալ 2019-ի ընթացքում: Միացյալ Նահանգների եւ Չինաստանի ղեկավարները նախատեսում են քննարկել այս հարցը Ճապոնիայի Օսակա քաղաքում հունիսին նախատեսված Մեծ 20-յակի գագաթաժողովի ընթացքում:

Նախագահ Թրամփը նախընտրական շրջանում բազմիցս էր հայտարարել, որ Չինաստանը ցածր տուրքերով Միացյալ Նահանգներ է ներմուծում իր արտադրանքը՝ թույլ չտալով ամերիկյան արտադրանքի լիարժեք մուտքը չինական շուկա:

Facebook Forum

XS
SM
MD
LG