Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը ու Ռուսաստանն ուզում են վերականգնել լավ հարաբերությունները, սակայն խնդիրները քիչ չեն


ԱՄՆ-ը ու Ռուսաստանն ուզում են վերականգնել լավ հարաբերությունները, սակայն խնդիրները քիչ չեն
please wait

No media source currently available

0:00 0:01:40 0:00

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասում է, թե ինքը զգում է, որ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը անկեղծորեն ուզում է վերականգնել ռուս-ամերիկյան հարաբերությունները։
՝՝Բազմիցս ենք հայտարարել, որ մենք նույնպես դրա կողմնակիցն ենք, եւ կարծում եմ, որ դրա համար այժմ ստեղծված են նպաստավոր պայմաններ՛՛, հայտարարել է Պուտինը։
Սակայն երկու գերտերությունների միջեւ առկա հակասությունները հնարավոր չեղավ թաքցնել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոյի ու նրա ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի մասնակցությամբ անցկացված մամլո ասուլիսի ժամանակ։

՝՝Վենեսուելայի հարցում մենք ունենք անհամաձայնություն՛՛, ասաց Փոմփեոն, ավելացնելով, թե իրենք հորդորում են ռուսներին աջակցել Վենեսուելայի ժողովրդին՝ իրենց երկրում ժողովրդավարությունը վերականգնելու գործում։ Նա հիշեցրեց, որ ԱՄՆ-ը ու ավելի քան 5Օ այլ երկրներ համաձայն են, որ Նիկոլաս Մադուրոն պետք է հրաժարվի իշխանությունից։

Ռուսաստանի համար մտահոգիչ է թշնամանքն ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ, հայտարարեց Լավրովը։ ՝՝Իրանի միջուկային խնդիրը պիտի լուծվի խելամտորեն։ Եվ հուսով ենք, որ 12Օ հազար թվակազմով ամերիկյան ուժերի տեղակայման մասին լուրերը պարզապես շշուկներ են՛՛, ասաց Լավրովը։
Փոմփեոյի խոսքերով, Ամերիկան չունի Իրանի դեմ պատերազմ սկսելու նպատակ, սակայն կպաշտպանի իրեն, եթե ինչ որ կերպ ենթարկվի հարձակման, ասաց նա։
Խոսելով ԱՄՆ-ի ընտրություններում Ռուսաստանի միջամտության հարցին՝ Փոմփեոն Լավրովին ասաց, որ այն անընդունելի է։
՝՝Ու եթե ռուսները 2Օ2Օ թվականի ընտրություններում նորից միջամտելու փորձ կատարեն, հարաբերություններն է՛լ ավելի կսրվեն՛՛, ասաց նա։

Փոմփեոն ու Լավրովը որոշեցին շարունակել միմյանց միջեւ քննարկումները՝ ընդգրկելով նաեւ Սիրիային, Հյուսիսային Կորեային եւ զենքերի վերահսկմանը վերաբերող հարցեր։

XS
SM
MD
LG