Մատչելի հղումներ

Հակամենաշնորհային հայցով դատավարություն՝ ընդդեմ ՝՝Էփըլ՛՛ ընկերության


Հակամենաշնորհային հայցով դատավարություն՝ ընդդեմ ՝՝Էփըլ՛՛ ընկերության
please wait

No media source currently available

0:00 0:00:58 0:00

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը հայտարարել է, որ ՝՝Էփըլ՛՛ ընկերության դեմ կարող է սկսվել հակամենաշնորհային հայցով դատավարություն։
Սպառողները դատական հայց են ներկայացրել ընդդեմ ՝՝Էփըլ՛՛-ի՝ մեղադրելով ընկերությանը ՝՝Այֆոն՛՛ հեռախոսներում հավելվածներ ներբեռնելու դիմաց արժեքից շատ ավելի բարձր գին պահանջելու համար։
Պահպանողական դատավոր Բրեթ Քավանոն միացել է լիբերալ 4 դատավորներին, ինչի արդյունքում ձայների 5-ը 4-ի հարաբերությամբ ընդունվել է որոշում այն մասին, որ հավելվածների դիմաց 3Օ տոկոսի մասնաբաժին պահանջելու փաստով ընկերությունը ոտնահարել է մենաշնորհների մասին դաշնային օրենքները։

՝՝Էփըլ՛՛-ը պնդում է, որ այն պարզապես հավելվածը կազմողների ու սպառողների միջեւ կապուղի է, եւ որ իրենք՝ հավելվածը կազմողներն են սահմանում այդ գները։

Ասենք, որ Էփըլ՛՛ ընկերության հետ կապված նաեւ Նիդերլանդներում են այս պահին անցկացվում եվրոպական շուկաներում բարձր վճարների հարցով ստուգումներ։

XS
SM
MD
LG