Մատչելի հղումներ

Փոմփեոն Պուտինի ու Լավրովի հետ զրուցելու է Իրանի մասին


Փոմփեոն Պուտինի ու Լավրովի հետ զրուցելու է Իրանի մասին
please wait

No media source currently available

0:00 0:01:35 0:00

Ռուսաստանի նախագահ Պուտինի եւ արտգործնախարար Լավրովի հետ ԱՄՆ-ի պետքարտուղար Փոմփեոյի հանդիպումները, որոնք անցկացվում են Սոչի քաղաքում, կենտրոնանալու են Իրանի հետ կապված խնդրի վրա։

Լավրովն ասել է, թե ինքն ակնկալում է ՝՝լուրջ զրույց՛՛ Փոմփեոյի հետ, որի ընթացքում ինքը փորձելու է պարզել, թե Թրամփի վարչակազմն ինչպես է ծրագրում հարթել Իրանի հետ առկա լարվածությունը, մի բան, որն ըստ Լավրովի, առաջ է եկել ամերիկյան կողմից։

Ռուսական կողմի հետ երեքշաբթի օրվա հանդիպումը հաջորդում է եվրոպական դաշնակիցների հետ Փոմփեոյի հանդիպումներին, որոնց ընթացքում նա մեղադրել է Իրանին՝ բանակցությունների փոխարեն սպառնալիքների ուղին ընտրելու մեջ։


Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ասել է, թե Միության արտգործնախարարներին մտահոգում են խաղաղությունը պահպանելու խնդիրը եւ 2Օ15 թվականին կնքված Իրանի միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունների կատարման ուղու վրա առկա խոչընդոտները։

՝՝Մենք այսօր էլ կոչ ենք անում Իրանին հետամուտ լինել իր պարտավորություններին եւ մենք էլ ամեն ինչ կանենք միջուկային գործարքը լիովին ուժի մեջ մտցնելու համար՛՛, ասել է Մոգերինին։

Եվրոպական միությունն անհանգստություն արտահայտեց այն բանից հետո, երբ միջուկային գործարքից դուրս եկած Միացյալ Նահանգները USS Abraham Lincoln ավիակիրն ու B-52 մակնիշի ծանր չորս կործանիչներ ուղարկեց Մերձավոր Արեւելք։

Փոմփեոն իր ճանփորդությունը դեպի Բրյուսել ու Սոչի կատարում է Ճապոնիայում Մեծ քսանյակի գագաթաժողովի նախօրեին, որին մասնակցելու են նաեւ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահները։

XS
SM
MD
LG