Մատչելի հղումներ

Մյուլլերի զեկույցի շուրջ կրքերը սրվում են


Նախագահ Թրամփի համար Ռուսաստանի միջամտության հետաքննությունն անցած պատմություն է.

«Ոչ մի պայմանավորվածություն, արդարադատությանը ոչ մի միջամտություն»:

Դեմակրատներն այլ կարծիքի են:

«Մեր պահանջը փաստերի բացահայտումն է», - նշում է Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին:

Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական մեծամասնությունը պահանջում է ստանալ Մյուլլերի զեկույցի չխմբագրված զեկույցը եւ Մյուլլերին անձամբ հարցաքննելու իրավունք: Արդարադատության նախարար Ուիլյամ Բարն այդ պահանջը մերժում է:

Դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը համաձայն չէ Թրամփի վարչակազմի դիրքորոշման հետ.

«Մենք շարունակելու ենք պայքարը»:

Հանրապետականները փոխարենն առաջարկում են դեմոկրատներին ընդունել զեկույցի եզրակացությունը՝ Թրամփի թիմի կողմից Մոսկվայի հետ պայմանավորվածություն չի եղել:

«Եզրակացությունն այն է, որ հանցանք չի եղել: Բոլոր մյուս բանավեճերն ուղղակի սրում են իրավիճակը»:

Դեմոկրատները մերժում են նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսելու հանրապետականների կոչերը, սակայն հիշեցնում են, որ Սպիտակ տունն անտեղի խոչընդոտում է օրենսդրի պահանջի իրագործումը:

«Ամեն օր նրանք շարունակում են խոչընդոտել արդարադատության իրականացումը` անտեսելով մեր ծանուցագրերը», - նշում է Փելոսին:

Թրամփի կարծիքով սակայն, դեմոկրատների մարտավարությունն իրենց իսկ վնաս է հասցնելու.

«Դա դեմոկրատների դեմ է աշխատում, եւ մենք այժմ ունենք ամենաբարձր վարկանիշը»:

Մինչ Կոնգրեսի ստորին պալատի դեմոկրատական մեծամասնությունը պայքարում է Մյուլլերին հարցաքննելու համար, վերին պալատի՝ Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովը շատերին զարմացրեց՝ ծանուցագիր ուղարկելով Դոնալդ Թրամփի ավագ որդի Թրամփ կրտսերին` ցուցմունք տալու պահանջով:

Facebook Forum

XS
SM
MD
LG